Այսուհետ Gmail-ով հնարավոր կլինի 10 գբ ծավալի ֆայլեր ուղարկել
Gmail փոստային ծառայությունից օգտվողներն այսուհետ հնարավորություն կունենան իրենց նամակի միջոցով մինչև 10 գբ ծավալի ֆայլեր ուղարկել: Այս մասին հայտնում է Google-ի պաշտոնական բլոգը: Ֆայլերը որոնք ցանկանում է օգտագործողը ուղարկել պետք է բեռնված լինեն Google Drive ֆայլերի պահպանման ամպային ծառայությունում: Դրանք հասանելի կլինեն հղման միջոցով:
Google ընկերությունում համոզված են, որ մինչև 10 գբ ծավալով կցված ֆայլեր ուղարկելու հնարավորությունն առավելապես կհետաքրքրի Google-ի բիզնես օգտատերերին, քանի որ ծառայությունը վճարովի է:
Նշենք, որ Google Drive-ի անվճար ծավալը ընդամենը 5 գբ է, իսկ հավելյալ 25Գբ ծավալը ամսեկան արժե ընդամենը 2.49 դոլար:
Այսպիսով՝ Google-ը շարունակում է իր Gmail և Google Drive ծառայությունների ինտեգրացիան: Իսկ այսուհետ Gmail փոստային համակարգի օգտատերերը կկարողանան նամակին ֆայլեր կցել անմիջապես Google Drive-ից՝ առանց Gmail-ի իրենց օգտահաշվից դուրս գալու:
Սպասվում է, որ ծառայությունը հասանելի կլինի առաջիկա օրերին, հետևաբար առաջիկայում՝ Gmail-ը նոր ինտերֆեյսով կներկայանա: