Բաժիններ՝

Windows Phone 7.8-ի թողարկումը հետաձգվել է մինչև 2013թ.

Windows Phone 7.8 բջջային օպերացիոն համակարգը կթողակվի 2013թ. սկզբին: Այս մասին Microsoft ընկերության ներկայացուցիչները հայտնել են ընկերության պաշտոնական բլոգում:

Մինչև WP7.8-ի տարբերակը կկարողանան ձեռք բերել այն մարդիկ, որոնց սարքերը աշխատում են WP7.5 համակարգով: Բացի այդ՝ օպերացիոն համակարգը կկիրառվեն նաև նոր սմարթֆոններում, որոնք վաճառքի կհանվեն հաջորդ տարի:

Microsoft-ի ներկայացուցիչները, որպես WP7.8-ի առանձնահատկություն, նշել են էկրանի արգելափակման և արգելափակումից հանելու նոր միջոցները և գունային նոր լուծումները:

Ընկերության որոշմամբ, սակայն, շատերը հիասթափված են, քանի որ սպասվում էր, որ Windows Phone 7.8 բջջային օպերացիոն համակարգը կթողարկվեր WP.8-ի հետ, որը թողարկվեց հոկտեմբեր ամսին, կամ ծայրահեղ դեպքում մինչև տարեվերջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս