Բաժիններ՝

ARMSCOOP-ը պատրաստ է մասնակցել «Հանուն Հայաստանի եվրոպական ապագայի» նախաձեռնության միջոցառումներին

Հայտարարություն
«Հայկական գիտական համագործակցություն (ARMSCOOP)» գիտնական ցանցը
Ելնելով իր կանոնադրական սկզբունքներց ու նպատակներց,
Կարևորելով գիտության և կրթության առանձնահատուկ դերն ու նշանակությունը հայոց պետականաշինության և տնտեսության ամրապնդման ու զարգացման գործում,
Արժևորելով եվրոպական կրթական համակարգի դերն ու նշանակությունը Հայաստանի կրթական համակարգում կատարվող բարեփոխումների մեջ,
Խրախուսելով գիտության ասպարեզում տարաբնույթ միջոցառումներին հայ երիտասարդների ակտիվ մասնակցությունը, եվրոպական հեղինակավոր բուհերում կրթություն ստանալը,
Ընդգծելով հայ ժողովրդի ձևավորած սոցիալ-մշակութային արժեհամակարգի առանձնահատկությունները, համաշխարհային քաղաքակրթության մեջ դրա դերի և ազդեցության կարևորությունը, պահպանման և զարգացման գործում երիտասարդության առաքելությունը,
Վերահաստատելով վերոնշյալ առաքելությունը կենսագործելու սեփական հաստատուն կամքն ու պատրաստակամությունը,
ՈՐՈՇՈՒՄ Է.
Արտահայտել իր պատրաստակամությունը «Հայկական գիտական համագործակցություն (ARMSCOOP)» գիտնական ցանցի սկզբունքների և նպատակների շրջանակներում մասնակցել «Հանուն Հայաստանի եվրոպական ապագայի» քաղաքացիական նախաձեռնության և շարժման կողմից կազմակերպվող միջոցառումներին,
Ցուցաբերել իր պատրաստակամությունը «Հայկական գիտական համագործակցություն (ARMSCOOP)» գիտնական ցանցի սկզբունքների և նպատակների շրջանակներում օժանդակել և նպաստել «Հանուն Հայաստանի եվրոպական ապագայի» քաղաքացիական նախաձեռնության և շարժման կողմից առաջարկվող նախաձեռնություններին,
«Հայկական գիտական համագործակցություն (ARMSCOOP)» գիտնական ցանցի համահիմնադիրներ՝
Արմեն Մարտիրոսյան, Խաչիկ Հարությունյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս