Բաժիններ՝

Facebook-ը հնարավորություն է տալիս հաղորդագրություն ուղարկել՝ առանց սոցցանցում գրանցվելու

Facebook սոցցանցը որոշել է հնարավորություն տալ այն մարդկանց ովքեր սոցցանցում օգտահաշիվ չունեն օգտվել իր հաղորդագրություններով շփվելու հնարավորությունից: Այս մասին հայտնում է պաշտոնական ինտերնետային կայքը:

Facebook- Chat մուտք գործելու համար անհրաժեշտ է միայն հավաքել անունը (լոգին) և հեռախոսահամարը: Դրանից հետո հաղորդագրությունները, խմբակային չաթերը, լուսանկարների փոխանակումն ու այլ ծառայություններ հասանելի կլինեն:

Այժմ այս նոր հնարավորությունն ունեն միայն Android բջջային սարքերի օգտատերերը մի քանի երկրներում, այդ թվում` Ավստրալիայի, Վենեսուելայի և Հարավային Աֆրիկայի օգտատերերը:

Ավելի ուշ նոր ծառայությունը կհայտնվի նաև iOS օպերացիոն համակարգով սարքերի համար:

Ըստ վերլուծաբանների՝ այս կերպ սոցցանցը կարծես փորձում է վերացնել լիովին ավանդական SMS հաղորդագրություն ուղարկելու եղանակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս