
Apple-ը թողարկել է iTunes 11-ը

Apple ընկերությունը թողարկել է iTunes հայտնի նվագարկիչի 11-րդ տարբերակը, որը նախատեսված է Windows և Mac X օպերացիոն համակարգերի համար: Այն սպասվում էր դեռևս մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերին: The Wall Street Journal-ի հաղորդմամբ թողարկման ձգձգումը կապված է եղել սխալների պատճառով, որոնք վերամշակում էին պահանջում:
Նշվում է, որ ծրագրի նոր տարբերակում կատարվել են ինտերֆեյսի և ֆունկցիոնալ փոփոխություններ: iOS համակարգով աշխատող սարքեր չունեցողները նույնպես կարող են տեղադրել այս ծրագիրը և օգտագործել այն որպես բազմաֆունկցիոնալ աուդիո/վիդեո նվագարկիչ: Ծրագիրն ինտեգրվել է iCloud ամպային ծառայության հետ:
Նոր ծրագիրը կարելի է ներբեռնել այստեղ.
Նշենք, որ iTunes-ից ստացված եկամուտը անցյալ եռամսյակում Apple-ի ընդհանուր եկամտի 5.8 տոկոսն է կազմում՝ 2.1 մլրդ դոլար: