
Ակադեմիկոս Լևոն Թավադյանին շնորհվել է «Ակադեմիկոս Ն.Մ. Էմանուելի հիշատակի» շքանշան

ՀՀ ԳԱԱ Քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ, Ա.Բ. Նալբանդյանի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Լևոն Թավադյանը դարձել է «Գիտական գործընկերություն» միջազգային բարեգործական հիմնադրամի, ՌԴ Գիտությունների ակադեմիայի և Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի կողմից հայտարարված 2012թ. մրցույթի դափնեկիր: Քիմիական և կենսաքիմիական ֆիզիկայի ոլորտում ունեցած ձեռքբերումների համար Լևոն Աղասու Թավադյանը պարգևատրվել է «Ակադեմիկոս Ն.Մ. Էմանուելի հիշատակի» շքանշանով: Այս մասին 168.am-ին հայտնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:
Այս շքանշանը ամեն տարի, սկսած 2007 թվականից, շնորհվում է երկու ռուսական և մեկ օտարերկրյա գիտնականների և 2 ռուսաստանյան և մեկ օտարերկրյա կազմակերպությունների, որոնք մեծ ներդրում են ունեցել գիտական հետազոտությունների զարգացման գործում և հասել են նշանակալից գիտական և գործնական արդյունքների քիմիական կինետիկայի, ֆիզիկաքիմիական կենսաբանության, կենսատեխնոլոգիայի և կենսաքիմիական ֆիզիկայի ասպարեզում: