Բաժիններ՝

Մերկուրիի վրա սառցադաշտեր են գտնվել

Գիտնականները հաստատել են տասնամյակների պատմություն ունեցող այն ենթադրությունը, որ Մերկուրի մոլորակի հյուսիսային բևեռում միլիարդավոր տոննաներով սառույց կա։ Այս մասին գրում է BBC-ն։

Science  ամսագրում հրապարակված հոդվածը պատմում է Մերկուրիի ուղեծրում գտնվող  Messenger տիեզերական ապարատից ստացված լուսանկարների մասին։ Դրանք վկայում են, որ մշտապես ստվերում գտնվող խառնարանում ջրային սառույց կա։

Նշվում է նաև, որ սառույցի մեծ մասը ծածկված է օրգանական մոլեկուլներով հարուստ մուգ գույնի նյութով։

Messenger-ը առաջին ապարատն է, որը դուրս է եկել Մերկուրիի ուղեծիր այս տարվա մարտին։ Այդ ժամանակից ի վեր այն Երկիր է ուղարկում մոլորակի ֆանտաստիկ նկարներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս