Մի խումբ խոշոր արտադրողներ տուգանվել են 10 տարվա վաղեմության կարտելային պայմանավորվածության համար
Եվրահանձնաժողովը տուգանել է էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի մի խումբ միջազգային արտադրողների, այդ թվում` LG, Samsung և Philips ընկերություններին, 10 տարի շարունակ (1996-2006թթ.) գործող գնային պայմանավորվածության համար: Տուգանքի ընդհանուր չափը գերազանցել է 1,47 մլրդ եվրոն:
Հակամենաշնորհային օրենսդրության խախտողների թվում են հայտնել նաև Panasonic-ը, Toshiba-ն և Chunghwa-ն:
Տեղեկացնենք, որ 2010թ. Եվրահանձնաժողովն արդեն պատժամիջոցներ է կիրառել LCD հեռուստացույցներ արտադրող հարավկորեական և թայվանական ընկերությունների նկատմամբ, ովքեր մենաշնորհային գներ են հաստատել: Այդ ժամանակ տուգանված ընկերությունների ցուցակում էին հայտնվել նաև LG-ն ու Chunghwa-ն, իսկ Samsung-ը խուսափել էր տուգանքից:
2012թ. LG-ն ու Samsung-ը տուգանվել են լվացքի մեքենաների, հեռուստացույցների և նոութբուքների ֆիքսված գներ հաստատելու համար: Տուգանքի ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 18 մլն դոլար: