Ռոբոտներն այցելել են Ստեփանակերտ
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին Ստեփանակերտում Եվրոպա հյուրանոցի դիմացի մանկական կենտրոնում, ժամը 15:00 սկսվել է ռոբոտների ցուցադրություն: Այս անգամ Ստեփանակերտում ռոբոտների ցուցադրությունը նպատակ ունի Արցախի երիտասարդներին ներկայացնել Հայաստանի ռոբոտների բաց առաջնության ծրագիրն ու ստեղծված ռոբոտները:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հանրության հետ կապերի պատասխանատու Ռուզան Ապրեսյանը 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս անգամ Ստեփանակերտ շատ ռոբոտներ չեն տարվել, հիմնական շեշտը դրել են երիտասարդների հետ անհատական շփմանը և նրանց Ռոբոտների հետ կապված ծրագրերին, մրցույթներին ու խմբակներին ներկայացնելու վրա:
Տեղեկացնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը այս օրերին՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցում տեղի է ունենում «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում:
նվիրված Արցախի տեխնոլոգիական զարգացման խնդիրներին: Այն կազմակերպել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և ԼՂՀ կառավարությունը: