Բաժիններ՝

iPhone-ի էկրանը կպաշտպանի միկրոբներից և արևից

Առաջատար սմարթֆոնների էկրանների մեծամասնությունը՝ iPhone, Galaxy S4, HTC One, հարվածներից և քերծվածքներից կպաշտպանի Gorilla Glass ապակին, որը ստեղծվել է Corning ընկերության կողմից: Այս մասին գրում է «Վեստին»:

Նշենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել այն մասին, որ շուտով բջջային սարքերի էկրանները կսկսեն պատրաստել ադամանդից հետո ամենապինդ համարվող բնական նյութից` շափյուղայից (сапфир): Հավանաբար հենց այդ լուրերը ստիպեցին Corning ընկերությանը հայտարարել Gorilla Glass-ի մասին` նշելով, որ այդպիսով պատկերը «iPhone»-ներով ավելի հեշտ կլինի տեսնել ուղիղ արևի ճառագայթների ժամանակ: Նոր շերտը կունենա նաև հակամիկրոբային տեխնոլոգիա, որը կկանխի սմարթֆոնի մակերևույթի վրա բակտերիաների առաջացումը:

Բացի այդ, նշվում է նաև, որ Gorilla Glass ապակին, բավականին բարակ է և ամուր, և կարելի է կիրառել ճկուն գործիքներում, օրինակ՝«խելացի» ժամացույցների համար:

Corning ընկերության հայտարարության համաձայն՝ նման նյութից պատրաստված էկրանը կոտրելու համար պետք է 2.5 անգամ ավելի շատ ուժ գործադրել, քան, օրինակ, շափյուղայով պատրաստված գործիքի ապակին:

Իսկ թե ե՞րբ կարտադրվեն Gorilla Glass ծածկույթներով առաջին սարքերը՝ դեռևս չի հաղորդվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս