Զգուշացեք ձեր երեխաներից
Հետազոտողները պարզել են, թե որքան լավ գիտեն երեխաները իրենց ծնողների գաղտաբառերն ու ծածկանունները: Պարզվել է, որ այս գաղտնի համադրությունը լավ հայտնի է երեխաների 80%-ին, և նրանք չեն վախենում դա կիրառել, օրինակ, օնլայն գնումների համար, ինչը, ի դեպ, ծնողները հաճախ չեն նկատում: Այս մասին գրում է newsru.com-ը՝ նշելով, որ ուսումնասիրությանը մասնակցել են 5-18տ. երեխաներ:
Այսպես, հարցվածների 10%-ի ծնողները վաղուց են գլխի ընկել դա և իրենց երեխաների հետ հարցում ավելի զգոն են. նրանք նաև պարբերաբար փոխում են իրենց գաղտնաբառերը։ The Daily Mail-ը, վկայակոչելով Virtual Piggy ընկերության ուսումնասիրության արդյունքները, նշում է, որ երեխաները նույն պարբերականությամբ նաև զգուշությամբ իրենց ծնողի թիկունքի հետևից նայում են, որպեսզի իմանան նոր գաղտնաբառը:
Ի դեպ, յուրաքանչյուր 5 հարցվածներից մեկը հայտնել է, որ օգտագործում է իր ծնողի կրեդիտ քարտի տվյալները ինտերնետում գնումներ կատարելու համար: Երեխաների 6%-ը նշել է, որ դա պատահաբար է արել, իսկ 20%-ը հայտնել է, որ իրենց ծնողները երբեք էլ գլխի չեն ընկել իրենց այդ գործարքի մասին:
Շատ հնարավոր է, որ օնլայն գնումներ կատարելու համար երեխաները օգտվում են ոչ թե ծնողների համակարգչից կամ այլ սարքից, այլ իրենց սեփական գործիքից: Նշվում է, որ հարցվածների 46%-ը ունի սեփական համակարգիչ, որոնք, ի դեպ, բրիտանացի երեխաները սովորաբար ունենում են 8 տարեկանից:
Երեխաների 1/3-րդը նշել է, որ հայրը կամ մայրը իրեն համակարգիչ են գնել, որպեսզի նրանք խաղան դրանով, մինչ ծնողները վայելում են լռությունը:
Պարզվել է նաև, որ 30%-ը ստում են ծնողներին, որ տնային աշխատանքներն են կատարում, բայց իրականում պարզապես նստած են ինտերնետում, իսկ մոտ 27%-ը պնդել է իր իրավունքը ինտերնետ և անհատական կայքեր մտնելու համար:
Այսպիսով, միջինում բրիտանական երեխան էկրանի մոտ շաբաթական անցկացնում է 6 ժամ 21 րոպե: