
Կարող եք պատվիրել՝ փոշուց և խոնավությունից պաշտպանված ամենաբարակ պլանշետը (տեսանյութ)

Երեկվանից սկսվել է Sony Xperia Tablet Z պլանշետի նախնական պատվերների ընդունումը. այն ամենաբարակ պլանշետներից մեկն է, որ գոյություն ունի աշխարհում՝ FullHD թողունակությամբ: Չնայած իր բարակությանը, որը կազմում է 7մմ, սարքի պատյանը փոշու և խոնավության պաշտպանության հնարավորություն ունի: Այն կարելի է առանց անհանգստանալու տանել լողափ կամ լոգարան և դրանով կարդալ կամ ֆիլմ դիտել:
Այս պլանշետի բնութագրիչները հիշեցնում են վերջերս ներկայացված Sony ընկերության սմարթֆոնը: Այն նույնպես ունի Qualcomm Snapdragon S4 քառամիջուկ պրոցեսոր և 2 գիգաբայթ օպերատիվ հիշողություն:
Պլանշետի էկրանում կիրառվել է պաշտպանիչ ապակի և ծածկույթ: Պլանշետի հիմնական տեսախցիկն ունի 8 մեգապիքսել կետայնություն:
Սարքի մանրածախ վաճառքը կմեկնարկի մայիսի 31-ին: Սարքը կունենա գույների ընտրության հնարավորություն՝ սև և սպիտակ: