Բաժիններ՝

Apple և Google ընկերությունները գլխավորել են 100 ամենաթանկ բրենդերի ցուցակը

Apple և Google ընկերությունները գլխավորել են BrandZ ամենաթանկ ապրանքանիշերի վարկանշային աղյուսակը, որը կազմվել է Millward Brown Optimor միջազգային հետազոտական գործակալության կողմից: Apple ապրանքանիշի արժեքը մեկ տարվա ընթացքում աճել է 1%-ով՝ հասնելով 185մլրդ դոլարի, իսկ Google-ի արժեքը՝ 5%-ով՝ հասնելով 113.6 մլրդ դոլարի: Երրորդ տեղը գրավում է IBM ընկերությունը՝ չնայած որ ընկերության արժեքն անկում է ապրել 3%-ով՝ հասնելով 112.5 մլրդ դոլարի։ Այս մասին գրում է «Իտառ Տասսը»:

Միևնույն ժամանակ Microsoft ընկերությունը գտնվում է 4-րդ տեղում՝ թոփ 20 տեխնոլոգիական ընկերությունների ցուցակում: Վերջինիս ապրանքանիշի արժեքը նվազել է 9%-ով՝ հասնելով 69.8 մլրդ դոլարի (ընդհանուր աղյուսակում՝ 7-րդ տեղը): Apple-ի հիմնական մրցակից Samsung ընկերությունը գրավել է յոթերորդ հորիզոնականը: Նրան հաջորդում է Facebook ապրանքանիշը, որի ապրանքանիշի արժեքը ընկել է 36%-ով`հասնելով 21.2 մլրդ դոլարի:

Google ընկերության մրցակից Yahoo որոնման համակարգը առաջին անգամ հայտնվել է ամենաթանկ ընկերությունների ցուցակում և զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը տեխնոլոգիական ընկերությունների շրջանում և 92-րդ տեղը՝ թոփ 100-ում:

Տեղեկացնենք, որ BrandZ топ-100 վարկանիշային աղյուսակը Millward Brown Optimor հետազոտական ընկերության կողմից կազմվում է արդեն ութերորդ տարին: Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրությունում, սա միակ վարկանիշային աղյուսակն է, որը հիմնվում է  ամբողջ աշխարհում ավելի քան 2 մլն մարդկանց հարցումների և հազարավոր ընկերությունների բիզնես- ցուցանիշների մանրամասն վերլուծության վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս