Galaxy S4 active-ի լրտեսական նկարներն ու տեսանյութը արդեն ինտերնետում են
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը, Samsung ընկերությունը պատրաստվում է թողարկել Galaxy S4 սմարթֆոնի նոր տարբերակը՝ Galaxy S4 active-ը: Նշվում է, որ նոր սմարթֆոնը կլինի «անխոցելի»՝ պաշտպանված փոշուց և ջրից: Մոդելի մասին կարելի է պատկերացում կազմել լուսանկարների միջոցով, որոնք GSMArena բլոգը տեղադրել է ինտերնետում:
Նոր սարքավորումը առաջին հայացքից նման է իր երկվորյակ եղբորը` Galaxy S4-ին: Սակայն կան մի շարք տարբերություններ։ Օրինակ՝ Active-ը կունենա մետաղական վահանակ սարքի հետևի մասում, բացի այդ այն ունի երեք ապարատային կոճակներ, և ոչ թե մեկը:
Հրատարակչության աղբյուրները նշում են, որ Samsung-ը Խորվաթիայում գաղտնի ցուցադրություն է կազմակերպել, այնպես որ նոր ապրանքի հրապարակային ներկայացումը շատ չի ուշանա:
Որոշ ժամանակ անց MobileTechReview ռեսուրսը հրապարակեց կարճ տեսանյութ Active-ի վերաբերյալ: Պարզվեց, որ մոդելը, որը ներկայացվում է տեսանյութում ունի 4 միջուկային Qualcomm Snapdragon S4 Pro պրոցեսոր: Այն ունի նաև տեսախցիկ՝ 8 մեգապիքսել:
Ենթադրվում է նաև, որ նորույթը կհրապարակվի երկու տարբերակով՝ 2 և 4 միջուկային չիպով: