Esquire-ը կթողարկի iPad-ի համար իր ամենշաբաթյա տարբերակը
Esquire ամսագիրը սկսում է iPad-ի համար շաբաթական տարբերակi թողարկումը: Այս մասին ամսագիրը հայտնել է իր բլոգում, ինչպես նաև Esquire ամսագրի App Store-ում ունեցած հավելվածի էջում:
Ամենաշաբաթյա Esquire Weekly-ն կհրապարակվի ամսվա մեջ երեք անգամ: Օգտվողները այն կստանան ամեն հինգշաբթի: Սակայն ամսագրի շաբաթական տարբերակը ամսվա մեջ չի թողարկվի ընդամենը մեկ շաբաթ, այն ժամանակ, երբ լույս է տեսնում ամսագրի ամենամսյա էլեկտրոնային տարբերակը: Յուրաքանչյուր թողարկման մեջ լինելու է 7 հոդված: Նշվում է, որ ամենաշաբաթյա համարի բովանդակությունը գրեթե չի համընկնի ամսագրի ամենամսյա թողարկման հետ:
Esquire Weekly-ի յուրաքանչյուր համարը կարժենա 99 ցենտ: Այն կարելի է նաև բաժանորդագրվել ամսական՝ 1.99 դոլարով, իսկ տարեկան՝ 19.99 դոլարով:
Տեղեկացնենք, որ Esquire Magazine-ը iPad-ի համար թողարկվել է 2010 թվականի հոկտեմբերին: Սկզբում այն արժեր 4.99 դոլար, սակայն այն հետագայում դարձավ անվճար: Ամսագրի էլեկտրոնային տարբերակը մասամբ համընկնում է տպագիր տարբերակի հետ, միևնույն ժամանակ, սակայն, վերջինս պարունակում է նաև բացառիկ հոդվածներ:
Իսկ iPad-ի համար նախատեսված ամսագրի տարբերակը նաև ինտերակտիվ է: