
DVD` պիցցայի հոտով (տեսանյութ)

Domino’s Pizza պիցերիաների ցանցը գովազդել է իրեն DVD-ի շնորհիվ, որը տաքացնելիս պիցցայի հոտ է արձակում, հայտնում է Creativity Online-ը: Խտասկավառակի վրա, որի վրա ֆիլմեր էին ձայնագրված, պատկերել են պիցցայի պատկեր՝ ջերմազգայուն ներկերի միջոցով: Միևնույն ժամանակ ներկում ավելացրել են բուրավետիչ/հոտավետություն (ароматизатор): Նկարը և բույրն առաջանում են միայն այն տաքացնելիս, իսկ սենյակային ջերմաստիճանում խտասկավառակի մակերեսը միագույն է:
Երբ ցանկանում ես դիտել, օրինակ, խտասկավառակի ֆիլմը, խտասկավառակը տեղադրում ես համակարգչի մեջ, այն տաքանում է, իսկ երբ ֆիլմը դիտելուց հետո այն հանում ես համակարգչից՝ պիցցայի հոտ է գալիս, իսկ խտասկավառակի մակերեսին հայտնվում է պիցցայի պատկեր՝ հրավերքով՝ պատվիրել այն Domino’s պիցցայից:
Գովազդային արշավը տեղի է ունեցել Բրազիլիայում, իսկ այդ բուրող խտասկավառակի գաղափարը պատկանում է բրազիլիական Artplan գործակալությանը: