 
                        «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթը հետաձգվում է
 
                                    Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը՝ մայիսի 25-ին Արզնի քաղաքի ուսումնական օդանավակայանում պետք է կայանար «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակիչ փուլը: Սակայն այսօր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից 168.am-ին տեղեկացրեցին, որ մայիսի 25-ին Արզնիի ուսումնական օդանավակայանում կայանալիք «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակիչ փուլը հետաձգվում է անհրաժեշտ մի քանի տեխնիկական թույլտվությունների բացակայության պատճառով:
«Հաշվի առնելով, որ ուսումնական օդանավակայանը հանդիսանում է ռազմական օբյեկտ, ուստի այնտեղ յուրաքանչյուր միջոցառում անցկացնելու համար անհրաժեշտ է ստանալ մի շարք տեխնիկական թույլտվություններ` անվտանգության ապահովման, ռադիոկապի օգտագործման և այլ խնդիրների լուծման հետ կապված:
Ներկա դրությամբ ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից դեռևս չեն ստացվել անհրաժեշտ թույլտվությունները, ինչի պատճառով էլ մրցույթը նախնական հետաձգվում է մինչ հունիսի 2-ը: Միջոցառման կազմակերպման ճշգրիտ օրվա և ժամի վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ»,- ասված է ԻՏՁՄ տարածած հաղորդագրության մեջ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        