Apple-ը կասկածվում է iPhone-ի անարդարացի վաճառքի մեջ
Եվրամիության իշխանությունները հակամենաշնորհային քննություն են սկսել Apple-ի նկատմամբ։ Ընկերությունը կասկածվում է iPhone հեռախոսի ոչ մրցակցային վաճառք իրականացնելու մեջ։ Այս մասին գրում է The Financial Times-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի կողմից կազմված հարցաշարը, որը ուղարկվել է բջջային օպերատորներին։
Ինչպես նշվում է փաստաթղթում, Եվրահանձնաժողովը տեղեկություն է ստացել, որ Apple-ը և բջջային օպերատորները հակամրցակցային համաձայնագիր են ստորագրել։ Մասնավորապես, այժմ փորձում են ճշտել՝ արդյո՞ք ամերիկյան ընկերությունը ստիպել է օպերատորներին հեռախոսների նվազագույն խմբաքանակ գնել։
Եվրահանձնաժողովը նաև հետաքրքրվում է՝ Apple-ը տեխնիկական և այլ սահմանափակումներ չի՞ մտցրել iPhone 5-ի համար, որպեսզի այն հնարավոր չլինի օգտագործել Եվրոպայի որոշ երկրների 4G ցանցերում։