Բաժիններ՝

Twitter-ը և Facebook-ը հավելված են թողարկել Google Glass-ի համար

Twitter հայտնի միկրոբլոգային ծառայությունը և Facebook խոշորագույն սոցիալական ցանցը հավելված են թողարկել Google Glass շուկա մտնող ակնոցների համար, որը մշակել է Google ընկերությունը, այս մասին է վկայում Twitter-ում և Facebook-ում տարածված հաղորդագրությունը:

Twitter-ի հավելվածը հնարավորություն կտա կարդալ և պատասխանել այլ օգտատերերի թվիթներին, ինչպես նաև՝ կիսվել լուսանկարներով, որը կատարվել է Glass-ի տեսախցիկով:

Ինչ վերաբերում է Facebook-ի հավելվածին, ապա այն դեռևս ավելի սահմանափակ հնարավորություններ է տալիս, այն ներառում է դեռևս միայն հրապարակում սոցցանցում՝ լուսանկարներով՝ դրան տեքստային նկարագիր ավելացնելու հնարավորությամբ: Տեղադրելով յուրաքանչյուր լուսանկարն՝ օգտատերն ինքը կարող է որոշել՝ այն հանրությա՞նը ցուցադրել, թե՞ միայն իր ընկերներին:

Նախատեսվում է, որ հավելվածների ներկայացումը տեղի կունենա առաջիկայում Սան Ֆրանցիսկոյում սպասվող Google I/O համաժողովի ժամանակ: Ինչպես սպասվում է, սարքը վաճառքում կհայտնվի մինչև այս տարվա վերջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս