 
                        Microsoft-ը մկնիկներ կթողարկի Windows կոճակով
 
                                    Microsoft ընկերությունը ներկայացրել է երկու նոր համակարգչային մկնիկ՝ Sculpt Mobile Mouse-ը և Sculpt Comfort Mouse-ը: Այս մասին գրում է The Windows Blog-ը:
Սարքերի առանձնահատկությունը դրանց պատյանի մեջ է, որն ունի կոճակ՝ Windows-ի լոգոտիպով:
Մկնիկի կոճակը կատարում է նույն գործառույթը, ինչ ստեղնաշարի վրա գտնվող Windows կոճակը:
Mobile Mouse մկնիկի վրա Windows-ի կապույտ նշանով կոճակը գտնվում է սարքի պտուտակի մոտ, իսկ Comfort Mouse-ի դեպքում այն գտնվում է այն մասում, որով աշխատելիս գտնվում է օգտատիրոջ բութ մատը:
Sculpt Mobile Mouse-ը հասանելի կլինի 2013 թվականի մայիսից, իսկ և Sculpt Comfort Mouse-ը՝ հունիսից: Առաջին մկնիկը կարժենա 30դոլար, իսկ երկրորդը՝ 40 դոլար:
 
  
  
  
 
                                    

 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        