Բաժիններ՝

Facebook-ի օգտատերերի 10%-ը մարդիկ չեն

Մարքետինգի բնագավառում eMarkter անկախ հետազոտական ընկերությունը եկել է այն եզրակացությանը, որ աշխարհի ամենահայտնի Facebook սոցիալական ցանցի օգտատերերի 10%-ը մարդիկ չեն: Այս մասին գրում է newsru.com-ը՝ նշելով, որ 100 մլն ակտիվ օգտատերերի հաշիվները պատկանում են տարբեր կազմակերպությունների և կենդանիների: Որպես օրինակ նշվում է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի շունը, որի էջին բաժանորդագրվել է ավելի քան կես միլիոն մարդ:

Ըստ փորձագետների՝ սոցցանցի օգտատերերից միայն 889 հազարի էջն է բաժին ընկնում մարդկանց: Այդ ցուցանիշը ավելի քան 1միլիարդի կհասնի 2014թ.՝ հայտնում է The Daily Mail-ը:

eMarkter անկախ հետազոտական ընկերության փորձագետների կանխատեսմամբ, մինչև 2017 թվականը գլոբալ ցանցի օգտագործողների 54.7%-ը կդառնան Facebook-ի ակտիվ օգտատերեր: Համեմատության համար նշենք, որ այժմ այդ թիվը կազմում է 42.6%: Սոցցանցի ժողովրդականության ամենաբարձր աճը նկատվում է Հնդկաստանում, Բրազիլիայում, Ռուսաստանում, Աֆրիկայում և Միջին արևելքում:

Սպասվում է, որ այս տարի հիշյալ բոլոր երկրներում սոցցանցի օգտատերերի աճը կլինի մոտ 30%:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս