Microsoft ընկերությունը ցուցադրեց «բոլորը մեկում» Xbox One կոնսուլը (տեսանյութ, լուսանկարներ)

Microsoft ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի Xbox One-ը, գրում է CNet-ը: «Մենք ներկայացնում ենք ժամանցային համակարգ՝ «Ամեն ինչ մեկում»: Համակարգ, որը ձեր հեռուստացույցը ավելի խելացի կդարձնի»,- ասել է համակարգի մշակման խմբի ղեկավար Դոն Մետտրիկը: Xbox One-ը մեդիակենտրոն է իրենից ներկայացնում, որը առաջարկում է խաղեր, անլար ինտերնետի հնարավորություն, հեռուստածրագրեր՝ ուղղիղ եթերում, ֆիլմեր և երաժշտություն: Այն ունեցողները կարող են նաև հաղորդակցվել Skype-ով և այլն:

Նոր սերնդի Xbox One-ը հնարավորություն կտա ոչ միայն կարդալ օգտվողի ժեստերը, որը կարողանում էր նաև Xbox 360-ը, այլ նաև ճանաչել ձայնային հրամանները և համապատասխանաբար, դրանց օգնությամբ մի ծառայությունից մյուսին անցնել: Որպես Xbox One-ի գլխավոր թերություն՝ նշվում է այն, որ այն համատեղելի չի լինի Xbox 360 խաղերի համար: Այս մասին գրված է Yahoo-ի բլոգում:

Նշվում է, որ նոր կոնսուլը, ամենայն հավանականությամբ, կարժենա 400-500 դոլար:

Xbox One-ի հիմնական մրցակիցները համարվում են Wii U-ը՝ Nintendo-ից, որը շուկայում հասանելի է նախորդ տարվա վերջից, և PlayStation 4-ը՝ Sony-ից,  որը ցուցադրվել է փետրվար ամսին: Սպասվում է PS4-ը և Xbox One-ը վաճառքում կհայտնվեն 2013 թվականի աշնանը:

XX (11)

XX (1) XX (8)

XX (7)

XX (5)

XX (4)

Տեսանյութեր

Լրահոս