
«Խելացի» տունը Twitter-ում հաղորդագրություններ է գրում

Թոմ Կոաթսը իր տանը սովորեցրել է հաղորդագրություներ գրել Twitter-ում, օրինակ՝ գրել միացվա՞ծ, թե՞ անջատված է ափսեներ լվանալու մեքենան, լվացքի մեքենան, տան լույսերը վա՞ռ են, թե՞ անջատված և այլ նմանատիպ մանր-մունր տեղեկություններ: Այս ամենը, ըստ Կոաթսի՝ կյանքն ավելի հարմարավետ է դարձնում: Այս մասին գրում է «Վեստին»:
«Առաջին հայացքից տունը սովորական է երևում, և միայն տան անկյունում գտնվող ֆիքսող սարքին նայելիս կարելի է նկատել այնտեղ էլեկտրոնային սենսորը, որն ասես թաքնված է փոքրիկ արկղիկում»,- գրում է Technology Review-ն:
Այսպիսով, այդկերպ կարելի է իմանալ տան վերաբերյալ գրեթե ամեն ինչ, օրինակ, տան յուրաքանչյուր սենյակի ջերմաստիճանը և այլն: Բոլոր այս տվյալներն արտացոլվում են նաև Twitter-ի հատուկ միկրոբլոգում՝ տան անունից:
Եվ չնայած այն հանգամանքին, որ Twitter-ում նշվում է գրեթե ամեն ինչ տան վերաբերյալ, և անգամ այն, թե երբ է տանտերը տանից դուրս գալիս, այդուամենայնիվ, Կոաթսը չի անհանգստանում, որ դա կարող են օգտագործել, օրինակ, չարագործները: Նա նշում է, որ նման դեպքերի ժամանակ «խելացի» տունը կարող է այս մասին տեղեկացնել՝ զանգահարելով ոստիկանությանը կամ հարևաններին, իսկ այդ մասին կարող է կարդալ նաև ինքը՝ Twitter-ում: