
«Օդով» տվյալների փոխանցման ռեկորդ է սահմանվել

Գերմանացի ճարտարագետները ռեկորդ են սահմանել՝ հեղաշրջելով անլար ցանցով տվյալների փոխանցման հնարավորությունները: Այսպիոսվ՝ նրանք իրական են դարձրել 1կմ հեռավորության վրա՝ վայրկյանում՝ 40 գիգաբայթի փոխանցումը, գրում է Gizmag-ը:
Այս ձեռքբերումը հնարավորություն կտա բարձր արագությամբ ինտերնետը հասանելի դարձնել հեռավոր վայրերում, օրինակ, գյուղական համայնքներում՝ միևնույն ժամանակ նվազեցնելով օպտիկամանրաթելային ցանցերի վրա կատարվող ծախսերը: Այդ ամենի համար Millilink ծրագրի շրջանակներում հետազոտողները ստեղծել են փոքրիկ ռադիոփոխանցիչ ընդամենը 4х1,5 մմ, որի շնորհիվ հնարավոր է դարձել ռեկորդի սահմանումը:
Գիտնականները նշում են, որ 40 գիգաբայթ «օդով» փոխանցումը դեռևս սկիզբն է միայն: Անլար ցանցով տվյալների փոխանցման հնարավորությունները գնալով ավելի են կատարելագործվելու: