Բաժիններ՝

Google-ը ինտերնետ կտրամադրի՝ WiFi-ով օդապարիկների միջոցով

Google ընկերությունը դիտարկում է հեռավոր գյուղական շրջաններում ինտերնետ հասանելիությունը օդային միջոցներով ապահովելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ընկերության իր աղբյուրները:

Թռչող սարքերում, որոնք կոչվում են High-altitude platforms,  նախատեսվում է տեղադրել սարքավորում, որի միջոցով կարելի է ապահովել անլար ինտերնետ հասանելիությունը: Նշվում է, որ դրանց միջոցով կարելի է ինտերնետով ապահովվել մի քանի հարյուր քառակուսի մղոն: Թե քանի նման օդային փուչիկ անհրաժեշտ կլինի այդ ամենի համար, չի նշվում: Սակայն նշում է, որ ենթադրվում է դրանք օգտագործել Աֆրիկայում և հարավարևելյան Ասիայում:

Օդապարիկներից և օդանավերից բացի՝ Google-ը ծրագրում է գյուղական համայնքների բնակիչներին ինտերնետ տրամադրել նաև չօգտագործվող արբանյակային ալիքների և հեռուստատեսային հաճախականությունների օգնությամբ: Վերջինիս համար ընկերությունը պետք է ձեռք բերի տեղական կարգավորիչների համաձայնությունը:

Նշենք, որ Google ընկերությունը արդեն առիթ է ունեցել հանդես գալ ինտերնետ- պրովայդերի դերում: Ընկերությունը 2012թվականի հուլիսին Կանզասում Google Fiber օպտիկամանրաթելային ցանցի փորձարկում է իրականացրել, որն ապահովվում է վայրկյանում մինչև 1 գիգաբայթ արագություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս