Բաժիններ՝

NASA-ն ֆինանսավորում է 3D տպիչը՝ սնունդ «տպելու» համար

ԱՄՆ տիեզերական գործակալությունը՝ NASA-ն, ինժեներ Անջան Կոնտրակտորին (Anjan Contractor) դրամաշնորհ է հատկացրել 125 հազ ԱՄՆ դոլարի չափով՝ 3D տպիչի մշակման համար, որը կկարողանա սնունդ «տպել», գրում է Lenta.ru-n` վկայակոչելով Quartz-ին:

Ենթադրվում է, որ տպիչը սննդով կապահովվի երկարաժամկետ տիեզերական առաքելությունների մասնակիցներին: Մինչդեռ Կոնտրակտորը հուսով է, որ սարքավորումը կօգնի աշխարհում սննդի պակասի և թերսնման խնդիրը հաղթահարելու գործին:

Տպիչը բաղադրիչներից կպատրաստի սնունդ, որոնք փոշու տեսքով կպահվեն շարժական քարթրիջներում: Խառնելով բաղադրիչները տարբեր համամասնություններով և ավելացնելով ջուր կամ ձեթ` կարելի է տարբեր ուտեստներ ստանալ: Նշվում է, որ վերալիցքավորված քարթրիջի ժամկետը կազմում է մինչև 30 տարի:

Առաջին արտադրանքը, որը կարող է «տպել» NASA-ի միջոցներով մշակված տպիչը, կլինի պիցցան: Այս ուտեստն ընտրվել է, քանի որ այն կարելի է ստեղծել շերտերով:

Տպիչը կօգտագործի բաց կոդերով ծրագրային ապահովում, ինչը թույլ կտա էնտուզիաստներին կատարելագործել սարքավորումը, ինչպես նաև` մեծացնել «տպագիր» բաղադրատոմսերի քանակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս