Բաժիններ՝

ԱՄՆ-ն ցանկանում է ռազմական ներկայություն ծավալել Դամասկոսում. Reuters

ԱՄՆ-ն ցանկանում է ռազմական ներկայություն ծավալել Դամասկոսի ավիաբազայում՝ Սիրիայի և Իսրայելի միջև անվտանգության շուրջ ապագա պայմանագրի իրականացման գործում օգնություն ցուցաբերելու համար:

Այս մասին հաղորդոմ է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների։Նշվում է, որ անվտանգության համաձայնագրի կնքման հարցում Վաշինգտոնը որպես միջնորդ հանդես կգա Սիրիայի և Իսրայելի միջև։

Աղբյուրներից մի քանիսը հայտնել են, որ ԱՄՆ-ն նախատեսում է ռազմակայանն օգտագործել Իսրայել-Սիրիա հնարավոր համաձայնութունը մշտադիտարկելու համար։ Նոյեմբերի 10-ին Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան առաջին անգամ կայցելի Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս