
Samsung-ը կվաճառի 10 մլն Galaxy S4՝ այն թողարկելուց հետո մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում

Samsung ընկերության գործադիր տնօրեններից մեկն ասել է, որ Galaxy S4-ի վաճառքները հաջորդ շաբաթվա ընթացքում կգերազանցեն 10 միլիոնը: Նա, սակայն, կոնկրետ օր չի նշել, թե երբ դա տեղի կունենա, գրում է computerra.ru-ն:
Հետաքրքիր է, որ Galaxy S3-ին նման արդյունքի հասնելու համար պահանջվեց 54 օր, իսկ S4-ն այդ քանակին հասնում է մեկ ամից էլ պակաս ժամանակահատվածում:
Նշվում է, որ հավանաբար այն օրը, երբ S4-ը հասնի այդ սահմանագծին, ընկերությունը կհայտարարի Galaxy NoteIII-ի մասին, որը կունենա 5.9 դյույմանի էկրան: