
Օբամայի Twitter-ի բաժանորդների միայն 20% -ն են իրական

Բարաք Օբաման գլխավորում է մեծ քանակությամբ կեղծ հետևողներ ունեցողներ քաղաքական առումով ազդեցիկ մարդկանց ցուցակը: ԱՄՆ նախագահի Twitter-ի էջին հետևորդներից միայն 20%-ն իրականում գոյություն ունի: Այսպես, ԱՄՆ-ի նախագահի էջի 36.96 մլն հետևորդներից 19.58 մլն-ը կամ 53%-ը գոյություն չունեն իրական կյանքում, իսկ 27%-ը հետևորդներն որևէ ակտիվություն չեն ցուցաբերում:
ԱՄՆ նախագահին Twitter-ում կեղծ հետևորդների քանակով հաջորդում է առաջին փոխնախագահ Ջո Բայդենը. նա ևս ունի մոտ 20% իրական հետևորդներ: Նրան հաջորդում է Սպիտակ տան պաշտոնական միկրոբլոգը` 25% ցուցանիշով, իսկ հնգյակը եզրափակում են առաջին տիկին Միշել Օբաման` 29% ցուցանիշով և Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները` 30% ցուցանիշով:
Նշվում է, որ նման բարձր քանակությամբ կեղծ բաժանորդների թիվը կարող է պայմանավորված լինել քաղաքական գործիչների կողմից իրենց գովազդի համար տարածվող սփամ տեղեկատվության համար: