Բաժիններ՝

«Հարավկովկասյան երկաթուղին» մասնակցում է Digitec Expo 2013 իններորդ տեխնոլոգիական ցուցահանդեսին

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մասնակցում է հոկտեմբերի 4-ին Երևանում մեկնարկած Digitec Expo 2013 իններորդ տեխնոլոգիական ցուցահանդեսին: Երկաթուղին ներկայացված է գործընկեր «GNC-ALFA» ընկերության հետ համատեղ տաղավարով:

Այսօր ՀԿԵ-ի տաղավարի հետ ծանոթացավ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հանրապետության ղեկավարին ներկայացրեց երկաթուղում իրականացվող նորարարական նախագծերը, ծանոթացրեց ՀԿԵ-ի աշխատանքներում կիրառվող օպտիկամանրաթելային համակարգի հզորության, գնացքների շարժը, մեկնման ու ժամանման ժամանակը, բեռնման և բեռնաթափման ընթացքը հսկող ավտոմատացված ծրագրերի գործողությունը:

Ընկերության ղեկավարը տեղեկացրեց Հայաստանի նախագահին, որ երկաթուղու բոլոր էլեկտրաքարշերի վրա տեղադրված են հատուկ վիդեոնկարահանման սարքեր, որոնք թույլ են տալի հետևել շարժին: Տեսախցիկները տեղադրված են նաև բուժկետերում, որտեղ լոկոմոտիվային բրիգադներն անցնում են զննում չվերթից առաջ և հետո:

Ցուցահանդեսի ժամանակ Վիկտոր Ռեբեցը հանդիպումներ ունեցավ նաև Լանար ընկերության ներկայացուցիրների, Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցչության՝ Microsoft RA ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանի հետ:

Գ.Բարսեղյանը շնորհակալություն հայտնեց երկաթուղու ղեկավարին միմիայն լիցենզավորված ծրագրերի օգտագործման և IT-մասնագետների որակյալ պատրաստման և վերապատրաստման համար:

Հանդիպման ժամանակ քննարկվեց նաև ՀԿԵ հաշվողատեղեկատվական կենտրոնի հինգ մասնագետների Microsoft RA ընկերությունում վերապատրաստման հարցը:

Ցուցահանդեսը կավարտվի հոկտեմբերի 6-ին:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս