Ռուսաստանում միանգամից երկու որոշում են կայացրել ընդդիմադիր «Յաբլոկո» կուսակցության դեմ

Պսկովի քաղաքային դատարանը «Յաբլոկո» կուսակցության փոխնախագահ Լև Շլոսբերգին, որը մեղադրվում է ՌԴ ԶՈՒ-ն վարկաբեկելու, ինչպես նաև բանակի մասին կեղծ տեղեկություններ տարածելու մեջ, դատապարտել է 11 տարի 1 ամիս ազատազրկման, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Բացի այդ, դատարանը քաղաքական գործչին 6 տարով զրկել է կայքեր և չատեր ադմինիստրացնելու իրավունքից։ Շլոսբերգը 2025 թվականի դեկտեմբերի 5-ից գտնվում է անազատության մեջ։

Ավելին, Ռուսաստանի Գերագույն դատարանը հաստատել է «Յաբլոկո»-ին Ռուսաստանի Պետդումայի ընտրություններից հանելու որոշումը, հայտնում է «Վեդոմոստի»-ն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31