Բաժիններ՝

Լոռիում, Տավուշում և Սյունիքում օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 18-ի կեսօրից հետո, 19-20-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, որ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-ի ցերեկը Լոռիում և Տավուշում կբարձրանա 5-8, Սյունիքում՝ 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում օգոստոսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 32-34 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +26…+28 աստիճան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31