Բաժիններ՝

Amazon-ը մշակում է սմարթֆոն` հինգ տեսախցիկներով

Ըստ առցանց լրատվամիջոցների`Amazon ընկերությունը մշակում է երկու սմարթֆոններ, որոնցից մեկը յուհատուկ առանձնահատկություններ ունեցող բարձր դասի մոդել է, իսկ մյուսը էժան (բյուջետային) սարք է:

Առաջին high-end դասի մոդելը ստեղծվում է Smit կոդային անվամբ: Սարքն ունի չորս ճակատային տեսախցիկ՝ տեղադրված սարքի անկյուններում։ Դրանք կհետևեն օգտվողի հայացքի և գլխի շարժումներին և ուղղությանը: Այդ տեղեկություններիի հիման վրա օպերացիոն համակարգը այդպիսով կկարողանա հարմարեցնել սարքի ինտերնֆեյսն այնպես, որ պատկերի եռաչափ զգացողություն ստեղծի: Սարքի մյուս այլ առանձնահատկությունը առկա տեղեկությունների հիման վրա պատկերների ճանաչման գործառույթն է: Օրինակ` օգտվողը կարող է նկարել ինչ-որ օբյեկտ և գտնել այդ ապրանքը կամ դրա նմանը Amazon-ի կատալոգում: Ընդհանուր առմամբ, սարքավորումը կունենա 5 տեսախցիկ:

Բյուջետային սմարթֆոնը մշակվում է Project B ծրագրի շրջանակներում, և հավանաբար կունենա ճիշտ այնպիսի ծրագրային պլատֆորմ, ինչպիսին կիրառվում է Kindle Fire-ում:

Սմարթֆոնների աշխատանքը դեռևս չի ավարտվել, այդ իսկ պատճառով դրանց վերջնական բնութագրիչների մասին դեռ վաղ է խոսելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս