Բաժիններ՝

YouTube-ը ստեղծում է իր սեփական երաժշտական մրցանակը (տեսանյութ)

YouTube-ը որոշել է ստեղծել իր սեփական երաժշտական մրցանակը: Այս մասին հայտնում է վիդեոծառայության պաշտոնական բլոգը` նշելով, որ մրցույթի առաջին մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 3-ին:

YouTube Music Awards-ի հիմնական միջոցառումը տեղի կունենա Նյու-Յորքում, սակայն  հեռարձակումներ կլինեն նաև Սեուլից, Մոսկվայից, Լոնդոնից և Ռիո դե Ժանեյրոյից:

Միջոցառմանը կմասնակցեն միջազգային հայտնի արտիստներ, այդ թվում երգչուհի Lady Gaga-ն, ռեփեր Eminem-ը և Arcade Fire խումբը, ինչպես նաև YouTube-ի աստղ Lindsey Stirling-ը և CDZA-ն:

Միջոցառման գեղարվեստական ղեկավար է նշանակվել ռեժիսոր Սփայք Ջոնսը, իսկ հաղորդավարը կլինի դերասան Ջեյսոն Շվարցմանը:

Կարդացեք նաև

Անվանակարգերը կհայտարարվեն հոկտեմբերի 17-ին: Մրցանակների թեկնածուներին կընտրեն նախորդ տարվա ընթացքում YouTube-ում ցուցադրված տեսանյութերի հիման վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031