
Sharp-ը ներկայացրել է Mebius Pad պլանշետը

Sharp ընկերությունը ներակայացրելէ իր նոր պլանշետը` Mebius Pad-ը: Այս մասին հաղորդում է Engadget-ը:
Նոր սարքն ունի 10.1- դյույմանի էկրան` 2560×1600 կետայնությամբ, ունի չորս միջուկանի Atom պրոցեսոր, որը մշակվել է Intel ընկերությնա կողմից և աշխատում է Windows8 օպերացիոն համակարգով: Բացի այդ` Mebius Pad-ը դիմացկուն է ինչպես խոնավության, այնպես էլ փոշու պարագայում:
Պլանշետում ներդրված է անվճար Office, սակայն դրա ավելի պրոֆեսիոնալ տարբերակն ունենալու համար օգտվողները ստիպված են լրացուցիչ վճարել:
Mebius Pad-ը վաճառքի կհանվի Ճապոնիայում 2014 թվականի սկզբին: