LG-ն և Samsung-ը ճկվող էկրանով սմարթֆոնները կներկայացնեն այս ամիս (լուսանկարներ)
Սմարթֆոնների շուկայում գլխավոր միտում դառնում են ճկվող դիսփլեյները։ Միանգամից երկու ընկերություններ՝ LG-ն և Samsung-ը, այս ամիս կներկայացնեն ճկվող էկրանով իրենց առաջին սմարթֆոնները։
Նախորդ շաբաթ Samsung-ի ներկայացուցիչը պաշտոնապես հաստատեց, որ շուտով կներկայացվի առաջին սմարթֆոնը։ Ամենայն հավանականությամբ, դա կլինի GALAXY Note 3-ի «չկոտրվող» տարբերակը և կթողարկվի սահմանափակ քանակով։ Իսկ այժմ հայտնի է դարձել, որ նոր սարքավորումը կներկայացվի արդեն հաջորդ շաբաթ։
LG ընկերությունը, տեղեկանալով իր մրցակցի մտադրությունների մասին, նույնպես շտապեց հայտարարել ճկվող դիսփլեյով իր սմարթֆոնի մասին։ ZDNet-ի տվյլաներով՝ LG-ն արդեն սկսել է այդ սմարթֆոնների արտադրությունը։ Այս ընկերությունը նույնպես պատրաստվում է նորույթը ներկայացնել հոկտեմբերին։ Անվանումը, ամենայն հավանականությամբ, կլինի LG Z կամ Z1։
Հարկ է նշել, որ ոչ Samsung-ը, ոչ էլ LG-ն դեռևս պատրաստ չեն ճկվող դիսփլեյով սմարթֆոնների սերիական արտադրություն սկսել։ Ներկայացվող սարքավորումները կլինեն փորձնական նմուշներ՝ շուկայի արձագանքը ստուգելու և զարգացման հեռանկարները գնահատելու նպատակով։