
Galaxy S4-ը կթողարկեն ոսկե պատյանով

Samsung ընկերությունը մտադիր է թողարկել Galaxy S4 սմարթֆոնը` ոսկե պատյանով: Այս մասին են վկայում Samsung Gulf-ի Facebook-ի էջում, ինչպես նաև Samsung Mobile Arabia-ի թվիթերում տեղադրված լուսանկարները:
Նշվում է, որ օգտվողներին սմարթֆոնը կառաջարկվի` երկու գույներով` ոսկե վարդագույն և ոսկե շագանակագույն տարբերակները:
Հավանականությունը քիչ է, որ այս սմարթֆոնների գլոբալ արտադրություն կկազմակերպվի: Այս մասին գրում է The Verge-ը` նշելով, որ «ոսկե» Galaxy S4-ը նախատեսված է հաճախորդների համար, ովքեր ի վիճակի են իրենց թույլ տալ նման սարքեր ունենալ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր 168.am-ը, օրինակ «Ոսկե» iPhone-ը օրերս eBay-ում վաճառվել է 10.000 դոլարով: