Բաժիններ՝

Նոր հնարավորություն ԱԻՆ-ից. Կոճակի մեկ հպումով հնարավոր կլինի ահազանգը փոխանցել 911 ծառայություն (տեսանյութ)

Բջջային հեռախոսի կոճակի մեկ հպումով շուտով հնարավոր կլինի ահազանգը փոխանցել 911 ծառայություն: Այսինքն, այլևս հարկ չի լինի զանգահարել 911, փոխարենը՝ բավական կլինի սեղմել բջջայինում առկա SOS կոճակը: 911 ծառայությանը դիմելու այս նոր հնարավորությունը հնարավոր է դարձել նոր հավելվածի շնորհիվ, որը ստեղծվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և «Սոս սիսթեմս» ընկերության համագործակցության արդյունքում:

Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի տեղեկատվության ապահովման բաժնի հրահանգիչ Տաթևիկ Ալիխանյանը` հավելվածը թույլ է տալիս կոճակի մեկ հպումով ահազանգ փոխանցել 911 ծառայություն, իսկ ծառայությունում օպերատորը իր մոտ տեղադրված քարտեզի վրա ստանում է ահազանգողի տվյալ պահին գտնվելու կոորդինատները,ինչը հնարավորություն է տալիս ավելի արաջ արձագանքել տվյալ դեպքերին:

Բացի այդ, Տ. Ալիխանյանի տեղեկացմամբ, նոր հավելվածը հնարավորություն է տալիս նաև հակառակ գործողությունը կատարել.այսինքն` եթե տվյալ շինությունում որտեղ գտնվում եք տեղադրված են հատուկ սարքեր, ապա 911ծառայությունը ինքը կարող է հաղորդագրության միջոցով ձեզ տեղեկացնել տվյալ շենքում առկա գազի արտահոսքի մասին:

Նոր հավելվածն անվճար է, այն  մոտ 1 շաբաթից հնարավոր կլինի ներբեռնել Google Play-ից, Արտակարգ իրավիճակների նախարարության ինտերնետայից կայքից` http://www.mes.am և Sossystems ընկերության ինտերնետային կայքից` Sossystems.am-ից:

Հավելվածը դեռևս միայն Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար է, սակայն շուտով այն համատեղելի կլինի նաև նաև այլ օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի համար:

Ի դեպ, հավելվածից բացի, մեծահասակների, փոքրիկների և որոշակի սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց համար ստեղծվել է նաև SOS ապարանջան, որը կրկին նույն հնարավորություններն ունի, ինչ հավելվածը:

Նշենք, որ այս ամենը ներկայացված է այս օրերին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոնում մեկնարկած «ԴիջիԹեք Էքսպո 2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 6-ը ներառյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս