
Յուրաքանաչյուր հինգերորդ ռուսաստանցին համացանցից կախվածություն ունի

Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը (ВЦИОМ) պարզել է, որ յուրաքանչյուր հինգերորդ ռուսաստանցին համացանցից կախվածություն ունի: Ընդ որում «դարի հիվանդությամբ» տառապում են մեծ մասամբ 18- 24 տարեկան երիտասարդները, հաղորդում է РБК-ն:
Ռուսաստանցիների 22% -ը խոստովանում է, որ համացանցում չափազանց շատ ժամանակ է անցկացնում: Առանց համակարգչի երկար չի կարող «յոլա գնալ» 16%-ը, իսկ 11%-ը բավական երկար ժամանակ է անցկացնում էլեկտրոնային փոստը ստուգելու համար:
18 -24 տարիքային խմբում հարցվածների 53% -ն է նշել, որ չափազանց շատ ժամանակ է անցկացնում համացանցում: Միաժամանակ 60-ից բարձր տարքիային խմբի միայն 5%-ն է խոստովանել, որ շատ է օգտվում համացանցից: