Համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ կամրապնդվի Վրաստանի և ՀՀ-ի միջև ռազմավարական գործընկերությունը

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

«Համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կշարունակի նշանակալի ներդրում ունենալ Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման, ինչպես նաև դարերի խորքից եկող բարեկամության, փոխադարձ հարգանքի և բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում, որոնք մեր երկրների և ժողովուրդների միջև կայուն ու հարատև կապերի ամուր հիմքն են»,- ասված է Վրաստանի ԱԳ նախարարի ուղերձում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31