Ֆերմեր, գործարար Հարություն Մնացականյանի կարծիքով՝ 3 տարի Հայաստանում HHշահագրգիռ անձինք ինտենսիվորեն լոբբինգ էին անում կանեփի թեման, բոլոր հնարավոր ձևերով պրոպագանդում էին, և, ի վերջո, ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Թմրամիջոցների մասին» օրենքին և կից օրենքներին, որը վերաբերում է արտադրական և արդյունաբերական կանեփի աճեցման և հետագայում վերամշակման գործընթացին:
«Համաշխարհային պատմության մեջ Հայաստանն այն եզակի պետությունն է, որտեղ տեղի է ունեցել սոսկալի արհավիրք, երկիրը մտցրել են դավադիր պատերազմի մեջ, որտեղ մոտավորապես երկրի մեկ քառորդը տրված է թշնամուն, և կան հազարավոր զոհեր, և այդ պայմաններում ոչ միայն պատրաստվում են իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այլև ընտրությունները կազմակերպելու իրավասությունը տրված է այն մարդուն, ում գործողություններն ուղղակի դավաճանական են»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՇՊՀ դասախոս, ՔՊ համահիմնադիր և նախկին անդամ Արթուր Համբարձումյանը՝ ընդգծելով, որ դեմ է Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրություններին:
«Բերեմ ամենաթարմ օրինակը՝ Սյունիքը, հերիք էր այս իշխանություններին երևալ Մեղրիում, վիճակը շատ արագ դարձավ գրեթե անտանելի։ Եթե մի փոքր էլ նրանք մնային այնտեղ, կարող էր անգամ արյուն թափվել։ Հիմա պատկերացրեք՝ քարոզարշավ լինի, ու նման իրավիճակ կլինի ամբողջ Հայաստանում։ Սրան ավելանում է դժգոհության ալիքը, բացի այդ, մոտ 10 հազար զոհ ունենք այս պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով, սրան գումարած՝ ունենք անհետ կորածներ, հաշմանդամ դարձած մարդիկ։ Այս իրավիճակում թակել երեխա կորցրած ընտանիքի դուռն ու ասել՝ ընտրեք ձեր ապագան, դա և՛ անբարոյական, և՛ վտանգավոր խաղ է. Զգուշացնում եմ արդեն մի քանի ամիս՝ ընտրությունը հղի է արյունահեղությամբ»,- ասաց Հարություն Մեսրոբյանը։
«Մենք պատերազմի ժամանակ տեսանք, թե մեր ժողովուրդն ով է: Մեր ժողովուրդը աշխարհի լավագույն ժողովուրդներից է, որովհետև ընտանիքից ծնված ազգ է, չէ՞ որ Հայկի ընտանիքն է մեր նախահիմքը: Ինչո՞ւ է մեր ընտանիքը այդքան ամուր, որովհետև մեր ենթագիտակցականում ամենախորը ընտանեկան մտածողությունն է: Հետևաբար, մենք ազգ-ընտանիքի պետք է վերածվենք: Տարիներ շարունակ մեզ ազգից քանդելով՝ բերեցին վերածեցին ամբոխային հասարակության մտածողության, հիմա մենք ուղիղ հակառակով պետք է վերականգնենք մեր ընտանիք-ազգը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Չի բացառվում, կարող է պարտադրվել անգամ երկուսի գնով. չէ՞ որ ասում էր, թե գաղտնի ոչինչ չի լինի, բայց գաղտնի փաստաթուղթ ստորագրեց։ Փաշինյանն Ազգային ժողովում ասաց՝ ես պատրաստ եմ զոհվել. ո՞ւր է այդ կետը. մեկը զոհվեց, ինքը ստորագրեց կապիտուլյացիայի հայտարարություն. ես դա համարում եմ դավաճանություն։ Այնպես որ, ես չեմ տեսել որևէ խոսք, որը կատարվել է կյանքի գնով, այնպես որ, որևէ նոր փաստաթղթղի ստոարագրում ես չեմ բացառում»,- ասաց Աթաբեկյանը։
«Ստացվում է, որ հայկական կողմը մարսել է պատերազմը, մարսել է Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքականությունը, հռետորաբանությունը, մարսում է այսօր առկա անվտանգային լրջագույն սպառնալիքները, որոնց մենք առերեսվում ենք Սյունիքում, և այդ ամենի ներքո կարևորում է բացառապես սահմանների բացվելը, կոմունիկացիաների վերականգնվելը և Թուրքիայի հետ եղբայրությունը: Որքանո՞վ է սա տրամաբանական»:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Արցախում քաղաքաշինության նախարարության կոլեկտիվի և շինարարական կազմակերպությունների ղեկավարներին ու նրանց հետ հանդիպման ժամանակ անդրադարձել արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում կրած անհաջողությունների մեղավորներին։
«Ադրբեջանի ռազմական ուժերը գտնվում են ՀՀ Սյունիքի մարզի բնակավայրերից 50 մետր հեռավորության վրա, այսինքն՝ դա ոտքի ճանապարհ է, մարդիկ խանութ են գնում 50 մետր հեռավորության վրա, իսկ այստեղ զինված, ագրեսիվ Ադրբեջանի ռազմական ուժերն են կանգնած: Ներքին Խնձորեսկում պատշգամբից երևում են իրենց վրանները, հրաձիգներով զինվորները, և ցանկացած ժամանակ, ցանկացած պահի, երբ Բաքվից հրահանգը կգա, կսկսեն գյուղերով առևանգել, այսինքն՝ կմտնեն գյուղ, կհավաքեն կտանեն, և ոչ ոք ոչինչ չի անելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:
«Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել իր և Պուտինի հեռախոսազրույցը, որի ընթացքում, ըստ Կրեմլի տարածած պաշտոնական հաղոդրագրության, Փաշինյանը տեղեկացրել է արտահերթ ընտրությունների հետ կապված ներքաղաքական զարգացումների մասին։ Այսինքն՝ մինչև իր հրաժարականը՝ Կրեմլն ասել է Փաշինյանին՝ ստանձնել ես պարտավորություն, դե գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների»,- ասաց Կիվիրյանը։
«Հասարակությունը պետք է ընտրի իր մոտակա զարգացումը՝ 5-10 տարվա կտրվածքով, այսինքն՝ մենք գնում ենք դեպի թրքացո՞ւմ, Հայաստանն ընտրում է Աջարիայի ճանապա՞րհ, որն առաջարկում է Նիկոլ Փաշինյանը, թե՞ անկախությունը պահպանելու և հետագայում զարգանալու ճանապարհը: Այլ երրորդ ճանապարհ չկա»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք նրանց, ովքեր մահացել են Օսմանյան ժամանակաշրջանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ, և կրկին հանձն ենք առնում կանխել նման վայրագության կրկնությունը երբևէ,- հայտարարել էր ԱՄՆ նախագահը՝ հավելելով,- Ամերիկայի ժողովուրդը ոգեկոչում է բոլոր հայերին, որոնք իրենց կյանքն են կորցրել Ցեղասպանության ժամանակ, որը սկսվել է 106 տարի առաջ այս օրը»:
«Սա նշանակում է, որ մեղադրանքն անհիմն է: Կալանքի քննության ժամանակ նախաքննական մարմինը բերել էր 3 ցուցմունք, որոնցից երկուսը ոստիկաններ էին, որոնց ցուցմունքերը ենթադրության դաշտում էին: Չկա այստեղ գործ: Բայց ամեն դեպքում նախաքննական մարմինը, անտեսելով դատարանի որոշումը, որոշեց խափանման միջոց ընտրել ստորագրությունը երկրից չբացակայելու մասին»,- եզրափակեց Գայանե Պապոյանը՝ նշելով, որ Մխիթար Զաքարյանն արդեն Մեղրիում է, այսօր արդեն իսկ անցել է իր պարտականությունների կատարմանը:
«2018 թվականից դրանք (իշխանությունը,- Ա.Ս.) սարքել են մի մեծ ռեալիթի շոու՝ մեկին ձերբակալելով, մյուսին ասֆալտին փռելով։ Հիմա դրանք ուզում են, որ Օնիկ Գասպարյանը մասնակցի այդ շոուին՝ մեղադրի սրանց, նրանք էլ՝ Օնիկ Գասպարյանին։ Գասպարյանի դեմ այս ամենն անելով Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ Գասպարյանը մտնի այդ խաղի մեջ ու բացի իր խաղաքարտերը։ Փաշինյանին չի հաջողվում, իշխանության պատվերով հիմա արենա են մտել Սամվել Բաբայանն ու Անդրանիկ Քոչարյանը»,- ասաց Պողոսյանը։
«Սյունիքի խնդիրներն անդրադառնում են մարդկանց հոգեբանության վրա։ Դրա համար է նախագահը շեշտել, որ Սյունիքը պետք է դարձնել ծաղկուն մի վայր։ Ի դեպ՝ այդ նույն միտքը նախագահը հնչեցրել էր Արցախի պարագայում, եթե մենք Արցախը վերաբնակեցնեինք ու մի քանի անգամ ավելացնեինք մարդկանց քանակը, մենք այլ պատկեր կունենայինք։ Հիմա մենք պետք է նույն խնդիրը չանենք Սյունիքի և ընդհանրապես Հայաստանի պարագայում»,- ասաց նա։
«Հիմնախնդիրն ու առաջնահերթությունը մեր գերիներն են. վերադարձրեք մեր բոլոր հայրենակիցներին տուն, հետո կնստենք ու կքննարկենք Ադրբեջանի հետ տրանսպորտային կամ որևէ հարց։ Ես հասկանում եմ հպարտ սյունեցիներին, որոնք ասում են, որ երեխաներն Ադրբեջանում են, ի՞նչ հարցի մասին կարող է խոսք լինել»,- ասաց Ավագյանը։
«Շուռնուխում մեր գյուղի մի մասը հանձնվել է Ադրբեջանին, Խնձորեսկում մենք զիջել ենք, Կապան-Ճակատեն տանող ճանապարհը զիջվել է թշնամուն։ Սյունիքի սահմանամեձ գյուղերում մարդիկ որոշումներ են կայացրել լքել իրենց գյուղերը, Կապանում բոլոր ռազմավարական նշանակության դիրքերն ադրբեջանցիներին են տվել, գյուղերից մեկում ճանապարհը փակ է, որովհետև ճանապարհին կանգնած է ադրբեջանցին․․ Այնպես որ՝ Սյունիքի գյուղերը հնարավոր է՝ դատարկվեն, իսկ սա արդեն կբերի Ադրբեջանին արվող զիջումների»,- ասաց պատգամավորը։
«Փաշինյանը մի քանի պարզունակ թեզեր է աշխատեցնում՝ նախկիններ և ներկաներ սխեման է գործում հիմա դարձյալ, և չկա որևէ անդրադարձ այն խնդրին, թե մեր տարածաշրջանում ի՞նչ է կատարվում ու ի՞նչ է մեզ սպասվում այդ կատարվողից։ Այս մասով բացարձակ խոսակցություն չի տարվում, փոխարենը՝ պարզունակ խոսակցություններն են, որով նա փորձում է քաղաքականություն կառուցել։ Այդ պարզունակ խոսակցություններին հիմա նաև ավելացել է շանտաժը՝ ուղղված Ռուսաստանին»,- ասաց Ստեփան Դանիելյանը՝ հիշեցնելով Վայոց ձորի մարզում Փաշինյանի այն հայտարարությունը, թե եթե հանկարծ Հայաստանի դեմ պատերազմ սկսվի, դա կնշանակի՝ պատերազմ Ռուսաստանի դեմ։
«Առողջապահության ոլորտում անգրագիտություն է ուղղակի։ Անգրագիտություններից մեկն այն որոշումն էր, երբ Առողջապահության նախարարությունը հրաման տվեց որ ողջ երկրով մեկ բացեն Քովիդ կենտրոններ, մինչդեռ ամբողջ աշխարհում ընդունված է անել հակառակը՝ առանձին հիվանդանոցներ բացել։ Հենց այդ սխալ որոշման արդյունքում է, որ մեր բժիշկների 70 տոկոսը վարակվեց քովիդով»,- ասաց Անանիկյանը։
Երեկ Անվտանգության խորհրդի գրասենյակը մեջբերումներ էր տարածել իրավունքի ուժով աշխատանքից ազատված Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ ԱԽ երկու տարբեր նիստերի արձանագրություններից` 21.08.2020 թ. և 30.09.2021 թ. մի քանի նախադասություն, թեև հրապարակված փաստաթղթերից միայն մեկում է երևում ամսաթիվը` առաջինում` 30.09.2021 թ.։
«Հիմա եկել, ասում է, թե՝ գեներալները էսպես, էնպես… բա եթե մի մարդուն իր գեներալները ճիշտ չեն զեկուցում ու իրեն կարողանում են խաբել, հարց է առաջանում՝ ի՞նչ է, ինքը մեխի գլո՞ւխ է, դե մեր ասածն էլ դա է, եթե մեխի գլուխ չլիներ, կկարողանար պետության շահերը պաշտպանել։ Հիմա կանգնում ասում է, թե բանակը թալանել են, արա, բա եթե թալանել են, ինչպե՞ս էիր 2020 թվականի հուլիսին ասում, որ մեր բանակն ամենամարտունակն է»,- ասաց Շարմազանովը։
«Ի՞նչ կարող է անել իշխանությունը մարդու հետ, ի՞նչ է կատարվում մարդու հետ իշխանությունը ստանալուց հետո, արդյո՞ք բոլորին կարող է իշխանությունն ուտել, թե՞ ինչ-որ մեկը կշարունակի մնալ այնպիսին, ինչպիսին կա, իսկ ինչ-որ մեկն էլ կդադարի՞ լինել այնպիսին, ինչպիսին կար»,- անդրադառնալով վերնագրի ընտրությանը՝ ասաց Մկրտչյանը՝ նշելով, որ իր ֆիլմը տալիս է հենց այս հարցերի պատասխանները։
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի տնօրեն Վարուժան Ավետիքյանը երեկ երեկոյան իր ֆեյսբուքյան էջով հայտնեց, որ ժամանակն է եկել, որ վայր դնի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի տնօրենի լիազորությունները:
Ադրբեջանում մնացած հայ գերիների հարցը Ռուսաստանի համար առաջնահերթ հարց է. այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը և հավելել. «Գերիների խնդրի մասին խոսում են թե՛ մեր ղեկավարությունը, թե՛ խաղաղապահները։ Տարվում են աշխատանքներ, կա որոշակի առաջընթաց»։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Ադրբեջանում գտնվող հայ գերիներին վերադարձնելու համար անհրաժեշտ ու հրատապ քայլերի մասին, Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը նշեց, որ այդ ուղղությամբ քայլեր չեն արվում, որի պատճառը մեկն է՝ դրանք այս իշխանության համար պարզապես անհրաժեշտություն չեն։
«Ես ուղղակի կասկածում եմ, որ անկախ նրանից՝ Նիկոլ Փաշինյանի և իր 88 ուսապարկերի ազգանունները վերջանում են յան-ով, նրանց երակներում հայի արյուն է հոսում: Ես պատահականությունների չեմ հավատում. երբ 2018թ. Սասուն Միքայելյանը հրապարակում կանգնեց և ասաց՝ հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախի հաղթանակը, երբ Աննա Հակոբյանն Ալիևային հրավիրեց Շուշի՝ թեյ խմելու և մուղամ լսելու, երբ Շուշին համարվեց ոչ հայկական և դժգույն ու դժբախտ քաղաք, ես այս օրվանից սկսեցի պատահականությունների չհավատալ»:
«Նման վերաբերմունքը, որ գերիներ են վերադառնում, այնուհետև՝ չեն վերադառնում, էմոցիոնալ և հուզական լուրջ շփոթ կարող է առաջացնել ծնողների մոտ, նրանք գուցե չկարողանան զսպել իրենց էմոցիաները, զգացմունքները, և ինչպես գիտենք՝ արդեն 2 օր է՝ ՊՆ-ն շրջափակված է ծնողների կողմից, նրանք արդեն որոշակի ծայրահեղ քայլերի են դիմում: Կառավարությունը լուրջ քայլեր պետք է ձեռնարկի, և դրա համար պարտադիր է օգտագործել բոլոր լծակները՝ կլինի եկեղեցի, կլինեն դրսում հայ համայնքներ, կլինեն եվրոպական տարբեր պատգամավորներ, կլինեն հենց իշխանության կողմից արվող քայլեր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը լրատվամիջոցներից մեկին հայտնել էր, որ Ադրբեջանից Հայաստան են վերադարձվում գերիներ։ Վարչապետի խոսնակի ասածից հետո «Էրեբունի» օդանավակայանում ուշ երեկոյան վայրէջք կատարեց ինքնաթիռ, որտեղ, սակայն, Ադրբեջանից վերադարձվող գերիներ չկային։
Իրանագետի խոսքով՝ Հայաստանի ապագայի հետ կապված ցանկացած ծրագիր ենթադրում է առաջին քայլ, որը գործող իշխանությունների հեռանալն է. «Որևէ մեկը, որը կգա և կասի՝ ես ունեմ Հայաստանի ապագայի այս տեսլականը, որը պետք է իրականացնի այս իշխանությունը, խաբած կլինի մեզ, ինքն իրեն, որովհետև երկնքի կապույտ լինելու մեջ համոզվելու համար պարտադիր չէր շուրջերկրյա ճամփորդություն կատարել: Այս իշխանություններն այս եռամյա շրջանում ցույց են տվել, որ ոչ միայն ունակ չեն հաջողություններ գրանցելու, այլ նաև ունակ են խոշոր պարտություն գրանցելու, որքան էլ դա պարադոքսալ թվա»:
«Տնտեսվարող սուբյեկտներին ենթարկում են հարկային տեռորի, եթե խոսեք փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ, կտեսնեք, թե ի՞նչ խայտառակ վերահսկողական գործիքներ է կիրառում Պետական եկամուտների կոմիտեն՝ տեռորի են ենթարկում, ստիպում վճարել տուգանքները, և այլն, իսկ դա հանգեցնում է նրան, որ շատ տնտեսվարողներ փակվում են, և այսօր տնտեսության տարբեր ճյուղերում արձանագրված անկումը պայմանավորված է նրանով, որ տնտեսական գործունեություն իրականացնողներ են փակվել»,- ասաց Կառլեն Խաչատրյանը։
«Ինձ համար անընկալելի է այս իրավիճակը, որովհետև կանայք, կարծես թե, դարձել են ակտիվության այս ժամանակահատվածի սիմվոլները, որովհետև շատ տղամարդիկ որոշակի վախերի արդյունքում չեն մասնակցում և՛ ակցիաներին, և՛ բողոքի իրենց ձայնը չեն կարողանում հնչեցնել, բայց էլի եթե նայում ենք որդեկորույս մայրերին, նրանք են ավելի ակտիվ, քան հայրերը: Կանայք են այսօր նաև որոշիչ դեր խաղում մեր հանրային կյանքում: Տեղի ունեցածը բռնություն է. անկախ նրանից, թե ինչ կարծիք է հնչում, ինչ ձևակերպումներ են տրվում, ոստիկանները պետք է իրենց պահեն հավուր պատշաճի»:
Հետպատերազմյան Հայաստանում այնպիսի աննախադեպ և ցնցող իրավիճակ է ստեղծվել, որ, երբ իշխանության կողմից արված հայտարարությունները դնում ես տրամաբանական մեկ շղթայի մեջ, ստանում ես հետևյալ պատկերը՝ վա՜յ, ի՞նչ լավ է, որ պատերազմ եղավ, վա՜յ, ի՞նչ լավ է, որ մենք պարտվեցինք, վա՜յ, ի՞նչ լավ է՝ այս ամենի արդյունքում մենք հնարավորություն ստացանք Թուրքիայի հետ սահմաններ ու ճանապարհներ բացելու։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման պատրաստակամությանը, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ մեր դիրքորոշումները շտկելու ուղղությամբ տարվող քարոզին, ասաց պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։