Լուվրի աղմկահարույց կողոպուտի մասին ֆիլմ կնկարահանվի
Աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկը համարվող ֆրանսիական Լուվրի՝ 2025 թվականի աղմկահարույց կողոպուտի պատմությունը դառնալու է ֆիլմ։
Ինչպես հաղորդում է France 24-ը, ֆրանսիացի ռեժիսոր Ռոմեն Գավրասը, որի աշխատանքների թվում է 2025 թվականի հոլիվուդյան Sacrifice («Զոհաբերություն») ֆիլմը՝ Անյա Թեյլոր-Ջոյի մասնակցությամբ, կնկարահանի գեղարվեստական ֆիլմ և դոկումենտալ սերիալ՝ հիմնված ֆրանսիացի երեք լրագրողների կողմից օրերս հրատարակված Main basse sur le Louvre (թարգմանաբար՝ «Լուվրի գրավումը») գրքի վրա։ Գրքում լրագրողներ Ժան-Միշել Դեկյուժին («Le Parisien»), Ժերեմի Ֆամ-Լեն («Le Monde») և Նիկոլաս Տորենտը («Paris Match») պատմում են, թե ինչպես հանցագործները կարողացան 2025 թվականի հոկտեմբերի 19-ին ներխուժել Լուվրի թանգարանի Ապոլլոն պատկերասրահ և գողանալ զարդեր, որոնց արժեքը գնահատվում է 88 միլիոն եվրո։
Ֆիլմի անվանումը, թողարկման ամսաթիվը և դերասանների անունները դեռևս հրապարակված չեն։
Լուվրի կողոպուտը շոկային էր ամբողջ աշխարհի համար, այն անվտանգության ճգնաժամ առաջացրեց թանգարանում, ինչը, ի վերջո, հանգեցրեց տնօրեն Լորենս դե Կարի հեռանալուն։
Յոթ ամիս տևած հետաքննությունից և գլխավոր կասկածյալների ձերբակալություններից հետո գողացված զարդերը դեռևս հայտնաբերված չեն։



