Գողերը թողել էին տելեգրամյան նույն հասցեի հղումով թերթիկներ
Մայիսի 11-ին Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնում ստացվել էին ավտոմեքենաներից կատարված 11 գողության վերաբերյալ հաղորդումներ։ Ընդ որում, բոլոր դեպքերում էլ տարել էին կողային հայելիների ապակիներ ու թողել տելեգրամյան նույն հասցեի հղումով թերթիկներ։
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները պարզել են, որ ավտոմեքենաներից գողությունները կատարել են Երևանի բնակիչներ 23-ամյա երկու երիտասարդ և 17-ամյա մի պատանի։
Մայիսի 22-ին նրանցից երկուսը հայտնաբերվել և ներկայացվել են դատարան։ 23-ամյա երիտասարդի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, իսկ 17-ամյա պատանու նկատմամբ կիրառվել է դաստիարակչական հսկողություն ու բացակայելու արգելք։
Ձեռնարկվում են միջոցներ 23-ամյա մյուս երիտասարդին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։



