Բաժիններ՝

Հայաստանում գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում

Հայաստանում գետերի մեծ մասում մայիսի 27-28-ին սպասվում է ջրի ելքերի մեծացում: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

«Բարձր ջերմաստիճաններով պայմանավորված, hնարավոր են վտանգավոր ելքեր, ափամերձ տարածքների ողողումներ, հատկապես` Սևանա լճի ավազանի, Արփա, Որոտան, Հրազդան, Ազատ և Վեդի գետերի ավազաններում»,– հայտնում են Կենտրոնից՝ քաղաքացիներին հորդորելով խուսափել գետերի հարակից գոտիներին մոտ գտնվելուց, իսկ վտանգի դեպքում` անմիջապես զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031