Ճապոնիայի խորհրդարանը հաստատել է նոր հետախուզական կառույցների ստեղծման մասին օրենքը

Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատը՝ կառավարող և մի քանի ընդդիմադիր կուսակցությունների ձայների մեծամասնությամբ վերջնականապես ընդունել է օրինագիծ՝ վարչապետի և Ազգային հետախուզական վարչության (ԱՀՎ) գլխավորությամբ Ազգային հետախուզական խորհրդի (ԱՀԽ) ստեղծման մասին, որը կզբավի  տեղեկատվության հավաքմամբ և մշակմամբ: Ստորին պալատը  օրինագծին հավանություն էր տվել ապրիլի 23-ին:

Ազգային հետախուզական խորհուրդը նախատեսում է աշխատանքն սկսել 2026 թվականի հուլիսին: Բացի վարչապետից  դրա կազմի մեջ կմտնեն նախարարական կաբինետի առաջատար անդամներ, ներառյալ գլխավոր քարտուղարը, արտաքին գործերի նախարարը,  պաշտպանության, արդարադատության և ֆինանսների նախարարները: Նրանք կընդունեն որոշումներ հետախուզության և հակահետախուզության ոլորտում:

Դրանց գործնական իրականացմամբ կզբաղվի ԱՀՎ-ն, որը նույնպես նախատեսվում է ստեղծել հուլիսին: Դրա ղեկավարը կունենա նախարարի կարգավիճակ: Նոր կառույցը կհամակարգի հետախուզական և հակահետախուզական ստորաբաժանումների գործունեությունը, որոնք արդեն գոյություն ունեն Արտաքին գործերի նախարարության, Պաշտպանության նախարարության, ոստիկանության և Արդարադատության նախարարության շրջանակներում: ԱՀՎ-ն սկզբնապես կունենա մոտավորապես 700 հաստիք:

Խորհրդարանում օրինագծի քննարկման ժամանակ վարչապետ Սանաե Տակաիչին խոստացել է, որ կառավարությունը հետախուզական ծառայությունների ռեսուրսը չի օգտագործի իր քաղաքական նպատակների համար, մասնավորապես՝ ընդդիմության կամ լրատվամիջոցների դեմ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031