Թղթերը բերեցին, ասացին՝ տղա՛ ջան, ստորագրի՛ր. Աբրահամ Գասպարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • ԱՄՆ-ը շատ պրագմատիկ է մոտենում հարցին. կա խնդիր, որը պետք է լուծվի: ԱՄՆ-ը համաշխարհային անվտանգության նոր ճարտարապետությունն է վերաձևում, Չինաստանն ու Ռուսաստանը վիճարկում են այն: Դրա համար ուշադրություն չեն դարձնում մանր խնդիրներին ու պետություններին: Մարկո Ռուբիոն այստեղ ի՞նչ խոսեր: Ամեն բան կարող էր մեկ զանգով կարգավորել: Այդ ամենը, առանց այս իշխանության մասնակցության, արդեն իսկ բանակցվել է: Թղթերը բերեցին, ասացին՝ տղա՛ ջան, բերել ենք, ստորագրի՛ր:
  • Ռազմավարական այդ փաստաթուղթը համագործակցության երկարատև պլան է, շրջանակային համաձայնագիրն ավելի շատ տեխնիկական և այդ ծրագրերը կյանքի կոչելու համար համապատասխան սխեմաները շրջանցող փաստաթուղթ է:
  • Մեր երկրում որևէ նորմալ թարգմանիչ չկա՞, թե՞ միտումնավոր են փաստաթղթերը սխալ թարգմանում: Երեկ ստորագրված ՀՀ-ԱՄՆ ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի հայերեն ու անգլերեն փաստաթղթերի միջև հսկայական տարբերություն կա: Որտե՞ղ է իրականացվելու TRIPP-ը, ո՞րն է դրա աշխարհագրությունը. չի երևում: Այսինքն՝ Ալիևը ճիշտ էր, երբ ասում էր՝ ես հայի երես չպիտի տեսնեմ:

Կարդացեք նաև

  • Երբ դուք նախաստորագրում եք որևէ միջպետական պայմանագիր, եթե դու պետություն ես ու պետության հետ ես կնքում, նույնը չէ, ինչ, եթե մասնավոր ընկերության հետ կնքես: Եթե մասնավոր ընկերության հետ կնքես պայմանագիր, որին տաս շահույթի 74%-ը, իրավիճակի սրման պարագայում դու կարող ես ասել՝ մի կողմ քաշվիր, իմ անվտանգությունը ես պետք է պաշտպանեմ: Ես հստակ կետերով կասեմ, թե այս իշխանությունն ինչպես է Հայաստանը գցել ծուղակը՝ ամբողջությամբ տարածքային վերահսկողության փաթեթը չտալով ԱՄՆ-ին, վերցնելով իր վրա: Փաստաթղթում անորոշ ձևակերպում կա: Ամբողջ օրը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից խոսողն անում է «Հայաստան» ձևակերպումը: Ի՞նչ է դա, ո՞ր Հայաստանի մասին է խոսքը: Բացի դրանից, ըստ փաստաթղթի, ճանապարհի անվտանգության ողջ պատասխանատվությունը Հայաստանը պետք է անի իր ուժերով: Սա արդեն խնդիր է:
  • Ինչ դեմ են տվել, սրանք ստորագրել են: Սա դիվանագիտական փաստաթուղթ չէ: Եթե 10 դիվանագետ է բանակցել այս փաստաթղթի շուրջ, 10-ն էլ պետք է ազատվեն աշխատանքից:
  • Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, ԱՄՆ-ում հրեական ամենամեծ լոբբիստական կազմակերպության անդամ է, սերտ հարաբերություններ ունի հրեական օլիգարխիկ շրջանակների հետ: Դուք դարպասները բացում եք Քուշների ստեղծած ամերիկյան խոշոր կազմակերպությունների առաջ, որոնք պիտի գան այստեղ, իբր ներդրումներ անեն, բայց քեզ հարկ չտան: Ամերիկյան այդ ընկերությունները գալիս են այստեղ՝ խախտելով ՇՄԱԳ-ի բոլոր կետերը. Բնապահպանական ոչ մի նորմ չի պահպանվում, և եթե ԱՄՆ-ը մեզ էլի դատի տա, ԱՄՆ-ը չի պատասխանելու, այլ Հայաստանը: ԱՄՆ-ը տառացիորեն ասում է՝ տարածքդ պիտի տաս, ես ինչ ուզեմ՝ անեմ. ուզում ես, ժողովրդիդ խայծ տալու համար մեջը մի քանի անգամ գրեմ «ինքնիշխանություն», կգրեմ, կսղղցնենք, կանցնի-կգնա:
  • Հայաստանն այս փաստաթղթից շահեց բացառապես ԱՄՆ-ի ստորագրությունը թղթի վրա: Ամերիկյան արտաքին քաղաքականության առանցքում ընկած փափուկ ուժը հենված է ռազմավարական կլանման վրա: Սա կիրառում էին և՛ ԽՍՀՄ ժամանակ, և՛ սառը պատերազմի ավարտից հետո և հիմա: Երբ քեզ դրդում են քո կամքով կլանվել, իբր տեղի է ունենում փոխշահավետ համագործակցություն:

  • Ո՞վ է այսօր խոսում Նիկոլաս Մադուրոյի կամ նրա կնոջ ձերբակալության մասին. ոչ ոք:
  • Հորիզոնական ապաշրջափակումը ենթադրում է ամերիկյան քավորություն: Նույն Ցյուրիխյան համաձայնագրերի դեպքում էլ էր նույն վիճակը լինելու, եթե Հայաստանի նախկին իշխանությունները սկզբունքայնություն չդրսևորեին, և փաստաթղթերի ստորագրումը չտապալվեր: Այս իշխանությունները որևէ կոմպլեքս չունեն՝ հիմա էլ է նույն վիճակը՝ Հայաստանը ձեզ խանգարում է, եկե՛ք քավորությունը ես վերցնեմ:
  • Չինաստանն իր հազվագյուտ ու թանկարժեք մետաղների արդյունահանման վրա էմբարգո դրեց: ԱՄՆ-ը նոր շուկաներ է փնտրում: Այստեղ առաջնային եղավ Ուկրաինայի տարբերակը: Պայմանավորվեցին Ռուսաստանի հետ, կիսեցին: Աֆրիկայում Ռուսաստանը փակեց ճանապարհը: Հիմա ԱՄՆ-ին Հայաստանը տարածք է տալիս, ի՞նչ պիտի ասեն Չինաստանի ու Ռուսաստանի նման գերհզոր պետությունները՝ լավ ես անում, Հայաստան, որ մի օրում վեկտո՞ր ես փոխում… 
  • Կայսերական ավանդույթներ ու դիվանագիտական ինստիտուցիոնալ հիշողություն ունեցող պետությունները լրիվ այլ կերպ են արձագանքում:
  • Երբ ռուսները փակում են հայ գյուղմթերք արտադրողի ճանապարհը, իրենք իշխանությանը վատություն չեն անում, այլ ատելություն են գեներացնում քո նկատմամբ հայ ժողովրդի մեջ: 
  • Եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվեց, մենք այսօրվա սահմաններով Հայաստան չենք ունենալու, ունենալու ենք կիսապետական ինչ-որ միավորում: Առաջինը վերջնականապես տրորվելու է հոգևոր Հայաստանը, բացվելու է արտագաղթի երրորդ ամենահզոր ալիքը: Որակյալ մասսան աղբի մեջ չի ապրելու: Դուք լուրջ հավատում եք, որ սեկտանտներին մտահոգում է, որ մենք հայրենիք չե՞նք ունենալու:

  • IRI-ի նման կոնսերվատիվ ուղեղային կենտրոնները գործունեության մեկ սկզբունք ունեն՝ նրանք գործում են այնտեղ, որտեղ ամերիկյան շահերը պաշտպանված են, և մարդու իրավունքները գերակա են: Լուրջ, այս իշխանությունը կարող է ամերիկյան շահերը պաշտպանե՞լ: Ո՞վ երաշխիք ունի, որ ռուսական լուրջ ճնշման դեպքում ԱՄՆ-ին էլ չեն գցելու:
  • Հայաստանը դարձրել ենք ծուղակի էպիկենտրոն: Հայաստանը միշտ հիմարների պատճառով է դարձել կռվախնձոր: Չինաստանի նման պետությունը, որից կախվածություն ունեն Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նման պետությունները, Հայաստանի նման ինչ-որ փոքրիկ խմբակ այս տարածքը Չինաստան-Ռուսաստան-ԱՄՆ բախման կետ է դարձնում:
  • Հայաստանում մոլեգնած է նիկոլիզմը՝ որպես գաղափարական տեռորիզմ: Մարդիկ չեն խոսում, սարսափում են խոսելուց: Սրանք սպառնում են՝ երեխեքին վատություն անելով: Մարդիկ ասում են՝ ես ջհանդամ, երեխեքիս, թոռներիս չկպնեն:
  • Նույնիսկ, եթե Փաշինյանը պարտվի, սա առանց արյան չի հեռանալու, սա արյան ծարավ ունի, ամեն ինչ անելու է, որ քաղաքացիական պատերազմ սկսվի: Երեք նախագահների կողմից երեք մատի կոմբինացիա ստանալուց հետո սա շարունակում է մնալ աբիժնիկ:
  • Երևանում ինքը պարտված է, մեր խնդիրը մաքսիմալ մարդկանց ընտրության մղելն է: Եթե մենք նվազագույնը Երևանում կարողանանք 55% մասնակցություն ապահովել, ուժերի հարաբերակցությունը կբեկվի: Եթե Երևանը բարձր տոկոսով սրան ասաց՝ ո՛չ, ինքը ոչ մի հնարավորություն չի ունենալու: Երևան, Գյումրի, Վանաձոր… Այս 3 քաղաքների ընտրությունը որոշիչ է լինելու:
  • Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հակառուսականության դոզան բարձրանալու է այստեղ գործող իշխանության ու նրան սպասարկող թավշյա մեքենաների կողմից:

  • Սիրելի՛ ընկերներ, սրա դեմքը տեսնում, շաքար, ճնշում, ինչ ունենք՝ բարձրանում է: Անգամ երեխաների կյանքն է թունավորում: Եթե դուք համարում եք, որ չպետք է ապրեք նույն տարածքում, որտեղ սրանք շնչում ու արտաշնչում են, եթե ձեր ինտելեկտը վիրավորվում է սրա ձայնը լսելիս, սա մեր կռիվն է, անպայման գնացեք ընտրության: Սիրելի՛ հայրենակիցներ, մենք ունենք փրկվելու շանս. հուսահատվելը, հիասթափվելը մեզ համար չէ: Մի՛ վախեցեք, 15 րոպե ձեր առօրյայից կտրեք, գնացե՛ք ընտրության: Եկեք համակարգ և գաղափարախոսություն փոխենք… Նվաստացման ու ազգային ստորացման հետևանքներին եկեք վերջ տանք հունիսի 7-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031