«Հիմա ռազմական դրությունը վերացնելու քվեարկությունը ցույց տվեց, որ «Իմ քայլի» պատգամավորները կողմ են քվեարկել, ինչը նշանակում է, որ փաստացի նրանք չեն ունեցել այնքան քաղաքական հոտառություն, որ գոնե իրենք նախաձեռնեն այս փուլում, և դա իրականացվեց ընդդիմության նախաձեռնությամբ»,- ասաց Արա Սաղաթելյանը։
«Ես չգիտեմ՝ իրենց ուղղակի շահագրգռվածությունը որն է, բայց ակնհայտ է, որ իրենք շատ մեծ դերակատարում են ունեցել նոր օրենսգրքի ստեղծման հարցում, ինչը, անկեղծ ասած, չափազանցված և ոչ նորմալ ներգրավվածություն է եղել»,- ասաց Դավիթ Խաժակյանը՝ նշելով, թե զարմանում է, որ իշխանությունը կարող է որոշել մի բան, հետո տեղի տալ ճնշումներին ու մեկ այլ բան որոշել:
«Ալիևը մեզ խորհուրդ է տալիս մերկանալ, զինաթափվել, բանակ չունենալ, սահման չպահել, բայց ինքը մինչև ատամների ծայրը զինվում է, ինչի՞ համար: Եթե դու պատերազմի չես պատրաստվում, ինչո՞ւ ես այդպես զինվում, ինչո՞ւ ես քո ռազմական բյուջեն ավելացնում: Ստացվում է, որ Ալիևը մեզ զինաթափում է, որպեսզի հաջորդ պատերազմին շատ ավելի հեշտ և արագ կարողանա վերցնել մնացած հատվածն էլ: Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի մարտի 15-ին կայացած Հոգաբարձուների խորհրդի նիստում տեղի է ունեցել մի բան, որը երբևէ չի եղել հիմնադրամում իր ղեկավարման 14 տարիների ընթացքում։ Հիմա Հոգաբարձուների կարծիքները բաժանվել են երկու մեծ խմբի՝ մի մասը պնդում է, որ հիմնադրամից Կառավարությանը փոխանցված 52 միլիարդ դրամի ծախսման ուղղություններն ու արդյունավետությունը պետք է պարզել, հստակեցնել, թե ինչի՞ վրա է ծախսվել այդ գումարը, մյուս մասն ասում է, որ 107 միլիոն դոլարի պատմությունը պետք է ծածկադմփոց անել։
«Սա մեր ազգային աղետն է, սա մեր ազգային նվաստացման ամենասև էջն է, որ այս իշխանությունը խայտառակ կապիտուլյացիայից, Արցախը սկուտեղի վրա մատուցելուց հետո դեռ այստեղ իշխանության է: Եթե Հայաստանը, իհարկե, մնա, մեր սերունդները սա որպես պատմության ամենասև էջ են ուսումնասիրելու: Սա ազգային ամոթի, խայտառակության բացառիկ օրինակ է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ չկա որևէ պաշտոնական հայտարարություն, իսկ Նիկոլ Փաշինյանը, եթե ցանկանում է արտահերթ ընտրություն անցկացնել, պետք է հրաժարական ներկայացնի. թող հրաժարականը տա, հետո կխոսենք։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը՝ ընդգծելով, որ եթե իշխանությունը որոշի ընտրությունների գնալ նոր Ընտրական օրենսգրքով՝ համամասնական ընտրակարգով, ապա իրենց կուսակցությունը կարող է քննարկել դրանք բոյկոտելու հարցը։
«Օրենքի փոփոխություններում ամենախնդրահարույցը երևի թե արդեն իսկ եղած գործը դատավորից վերցնելու և մեկ այլ դատավորի հանձնելու նախաձեռնությունն է, որի պրակտիկան ես ոչ մի տեղ չեմ տեսել: Դա իրավաբանությունից կիլոմետրերով հեռու որոշում է»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով «Դատական օրենսգրքում» կատարված փոփոխություններին, ըստ որի՝ մասնավորապես ընդլայնվում են Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) լիազորությունները:
«Քանի այս քայլող թյուրիմացությունն իշխանության է, Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չի անելու, որ իրավիճակը շտկի: Ասեմ ավելին՝ ՀՀ իշխանություններն անգամ Հայաստանի հարավային տարածքներին չեն տիրապետում և չեն բարձրաձայնում, որ ՀՀ-ն կանգնած է Սյունիքը կորցնելու շեմին, որ մենք գյուղեր են, որ հանձնում ենք, տարածքներ են, որ նվիրում ենք: Էլ ի՞նչ Արցախի մասին ենք մենք խոսում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:
«Երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի ընտրության օրը, այն ժամանակ ՀՀԿ-ն իր կարծիքը կարտահայտի, կասենք՝ մասնակցո՞ւմ ենք, թե՞ ոչ, կամ ի՞նչ ցուցակով ենք մասնակցում։ Այս պահին մի բան հստակ է՝ մենք քաղաքական գործընթացներում դիտորդ չենք լինելու, մենք ասելիք և անելիք ունենք, մենք շարժվելու ենք մեր օրակարգով»։
«Նույնիսկ միջազգային ատյանների հետ չի տարվում համապատասխան աշխատանք, որպեսզի գոնե, եթե միջազգային կազմակերպություններից յուրաքանչյուրը կամ մեր գործընկեր, բարեկամ երկրների ղեկավարներից յուրաքանչյուրը անձնային շփումների, անձնական կապերի կամ ինստիտուցիոնալ կապերի միջոցով կարողանային ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, և ամեն մեկը գոնե 5 գերի վերադարձներ, առնվազն, որոշակի ժամանակ անց հույս կլիներ, որ գերիների խնդիրը կլուծվի: Իսկ այսօր մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն ընդամենն այդ մարդկանց ճակատագրերն օգտագործում է՝ Հայաստանին շանտաժի ենթարկելու և նորանոր պահանջներ առաջադրելու համար»:
«Ես չեմ հասկանում, թե այդ հարցն ինչո՞ւ է շրջանառվում։ Կարո՞ղ եք հիշել մի դեպք, երբ մեր կուսակցությունն ընտրության գնա բլոկով։ Այդ հարցը ևս դեռ չի քննարկվել, իհարկե, չեմ բացառում՝ որևէ բան փոխվի, բայց պատմական շարքին երբ նայում եք, տեսնում եք, որ միայնակ է գնացել միշտ ընտրություններին ՀՅԴ-ն։ Այսօր հիմք չունեմ փոփոխության մասին խոսելու»։
«Ըստ էության, վերջին իրադարձություններից հետո ողջ պրոցեսը պարոն Գասպարյանի կողմից դրվեց իրավական հարթության վրա, ինչը ճիշտ կլիներ, որ ավելի շուտ աներ Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկը Սահմանադրական դատարանում վիճարկելով: Եթե նախագահը դիմեր ՍԴ, հարցի վերաբերյալ վերջնական պատասխան կունենայինք 10-օրյա ժամկետում, իսկ հիմա Վարչական դատարանն ինչքան կուզի՝ կքննի»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց արդարադատության նախկին փոխնախարար, ներկայումս՝ «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով իրենց վստահորդի՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայցով Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի կողմից փաստաբանական թիմի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելուն:
«Ես երեկ իմ ելույթի ժամանակ խոսեցի այդ մասին և Մարությանին ասացի, որ որպես քաղաքապետ՝ ինչպե՞ս կարող է լռել և որևէ դիրքորոշում չհայտնել: Ես ապշած եմ այս տղայի վարքի, բարքի և գործելաոճի վրա առհասարակ: Ի դեպ, ինձ համար շատ ավելի ազնիվ կլիներ, որ ինքը գոնե իր թիմին պաշտպաներ: Ինքը ո՛չ իր թիմին է պաշտպանում, ո՛չ իր թիմի կողքին է՝ վիզուալ, որ մենք նայում ենք, չկա, ո՛չ այս ամբողջ աղետալի իրադարձությունների մասին ունի որևէ տեսակետ, ունի որևէ կարծիք, դիրքորոշում, ոչ մի բան: Այս տղան ուղղակի ամորֆ վիճակում այնտեղ նստած է, բյուջեն էլ չի կատարում: Նա լուռ է, ձայն չի հանում, ետնամուտքով մտնում-դուրս է գալիս, պարզ չէ՝ երբ է գալիս, երբ է գնում, բյուջեն էլ չի կատարել»:
«Կարծում եմ՝ նա հիմա որևէ մեկին չի լսում՝ բացառությամբ Ալիևից։ Տեսեք, եթե մենք ուզում ենք հասկանալ, թե ի՞նչ է կատարվելու Հայաստանում, լսում ենք Ալիևին, ինչ ասում է, հետո սահուն կերպով Հայաստանում տեղի է ունենում, իհարկե, չեմ բացառում, որ Փաշինյանը մնում է Զանգեզուրը տալու, Սյունիքը տալու, միջանցքներ բացելու, Արցախի հարցը թաղելու համար, չէ՞ որ, եթե գնար, հիմա Շուռնուխը չէինք տա, Սյունիքում դիրքեր չէինք հանձնի, այնպես որ, եթե իշխանափոխություն տեղի չի ունենում, ապա ականատես ենք լինելու Հայաստանում՝ ալիևյան սցենարների իրականացմանը»,- ասաց Արտակ Գրիգորյանը։
«Ընդդիմությունը մի քանի լավ հնարավորություն ուներ, բաց թողեց. Օրինակ, պահը բաց թողեց, երբ հրապարակում հավաքված էր 30 հազար մարդ, նրանք չգնացին ավելի ռադիկալ և համակարգված գործողությունների»,- ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ ակնհայտ է, որ ընդդիմությունն այլևս իր գործողությունների վերաբերյալ վերանայումներ պետք է կատարի։
«Մարտի 1-ն առանձնանում է հատկապես նրանով, որ այդ իրադարձությունների ժամանակ Երևանում 10 հոգի է զոհվել: Չլինեին այդ զոհերը, «Մարտի 1»-ի գործը կլիներ մի շարքային հանրահավաք, որը ցրվել է, ինչպես օրինակ, Իջևանում: 10 զոհերից որևէ մեկի սպանության կատարողը, հանգամանքները, սպանության հրամանը տվողին, դեռ չբացահայտված՝ Նիկոլ Փաշինյանը 2018թ օգոստոսին ասում է՝ «Մարտի 1»-ի գործն ամբողջովին բացահայտված է: Այսինքն՝ հանրության մեջ շատերը հետևություն արեցին, որ այս մարդուն 10 զոհերը չեն հետաքրքրում, այլ, որ հաջողվել է իր քաղաքական օպոնենտներին մեղադրանք առաջադրել»,- ասաց այդ գործով անցնող ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը:
«Ինձ համար նա միանշանակ փաշինյանական չէ, բայց փորձում է պղտոր ջրում ձուկ բռնել և մաքսիմալ օգտվելով իրավիճակից, որ իրենից ինչ-որ բան կախված է՝ որպես պառլամենտական ֆրակցիա, փորձում է կա՛մ ապահովել իր քաղաքական ապագան, կա՛մ մաքսիմալ օգուտներ քաղել այս անորոշ իրավիճակից: Ես համարյա թե համոզված եմ, որ, եթե այս պահին լինեն խորհրդարանական ընտրություններ, ինքն այլևս չի հայտնվելու խորհրդարանում, կամ, եթե հայտնվի, շատ քիչ տոկոսով: Այլևս երբեք «Լուսավոր Հայաստանը» 17 մանդատ չի ունենա Ազգային ժողովում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Արդյո՞ք պատերազմի ավարտից հետո շարունակում է նախատեսված մնալ, չեմ կարող ասել։ Նշեմ, որ 890 միլիոն դրամը պատերազմի 7-րդ օրը մերոնք վճարել են։ Չգիտեմ՝ հիմա կուլիսային վերաբաշխումներ պետբյուջեով նախատեսված գումարի հետ արե՞լ են, թե՞ ոչ, չգիտեմ»,- ասաց նա։
«Մենք մեր երկրի մասի՞ն ենք մտածում, թե՞ մտածում ենք՝ դառնանք թուրքական վիլայեթ: Գործող իշխանությունների՝ նույնիսկ հանուն Հայաստանի գործողության արդյունքը մեզ ավելի վատ վիճակի մեջ է դնում»:
Նա անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանին աջակցող սփյուռքահայերին. «Սփյուռքահայերը դրսից աջակցեցին այս ժեխափոխությանը և շարունակում են մինչև հիմա էլ աջակցել այս սրիկաներին, դա է ամենամեծ երկերեսանիությունը: Այդքան աջակցում են, օժանդակում են, բայց չեն գալիս այստեղ ապրելու: Սփյուռքում շատ են այդպիսի մարդիկ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 13-ին, ժամը 12։00-ին խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին հրավիրել է հանդիպման նախագահական նստավայր՝ առաջնորդվելով համապետական ու համազգային շահերով՝ առկա իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով։
Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանն այն կարծիքին է, որ այն մարդիկ, ովքեր ասում են, թե քաղաքականությամբ չեն զբաղվում, նրանց ուղեղը դասավորված է այնպես, որ ընդունեն Արցախի կորուստը:
Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանի հետ այդ պահին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից չազատելու պայմանի դիմաց ցանկացած հուշագրի ստորագրման պատրաստակամություն հայտնած «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հրաժարվում է այլևս Նիկոլ Փաշինյանի հետ հուշագիր ստորագրել, քանի որ Փաշինյանն իր առաջ քաշած պայմանը չի բավարարել, և Օնիկ Գասպարյանն ազատվել է աշխատանքից, սակայն առանց հուշագրի խորհրդարանական […]
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի կարծիքով՝ վերջին 2.5-3 տարվա ընթացքում գործող իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայել՝ ցածր մակարդակի իջեցնելու ժողովրդի այն հատվածի գիտակցությունը, որի վրա նրանք աշխատում են՝ անելով էժանագին լայվեր, շոուներ, էժանագին մանիպուլյացիաներ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Սիրանույշ Մուրադյանի ներկայացմամբ՝ պատմությունը սկսվել է հենց այն ժամանակվանից, երբ այն ժամանակվա «Լուրերի» պատասխանատու Վահագն Թևոսյանը հենց նշանակվելուց անմիջապես հետո իրեն տեղեկացրել է, որ կա կրճատվողների ցուցակ, և, որ ինքն էլ է ներառված այդ ցուցակի մեջ:
«Ակնհայտ է, չէ՞, որ այդ սկանդալը չի ծագել հենց երեկ, ավելին, իմ ունեցած տեղեկություններով՝ այդ տիկնոջ գործունեության հետ կապված՝ Հայաստանում խնդիրների մասին ահազանգվել է նաև պատերազմի ընթացքում: Ես ձեզ ասում եմ ստույգ տեղեկություն»:
Այսօր մարտի 9-ն է, և լրանում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկով ՍԴ դիմելու վերջնաժամկետը։
«Պատմական դաժան անցյալի բերումով՝ ժողովրդի գերակշիռ մասի մոտ կա հոգեմտավոր շեղում, իրենք պետության զգացողություն չունեն, ազգի, հայրենիքի զգացողությունը շատ թուլացած է, և տարիներ շարունակ ահազանգում եմ, որ մեր առաջնային խնդիրն այդ խեղումը, շեղումը շտկելն է, և ջանում եմ քաղաքական դաշտի համար դա դարձնել օրակարգային: Առ այսօր ինձ դա չի հաջողվել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց […]
«Ռազմական հեղաշրջման փորձերն իրենց տարրերն ունեին, տանկեր և այլն. մեզ մոտ այդ դեպքը չէ։ Մեզ մոտ ռազմական հեղաշրջման մասին խոսք լինել չի կարող։ Որքանով ԳՇ պետի հետ ես իմ շփումներով գիտեմ՝ ռազմական հեղաշրջում անելու ոչ ցանկություն կա, ոչ նպատակ. եղել է ընդամենը կոչ»,- ասաց Մարտիրոսյանը։