«ԱԱԾ-ն դեռ շարունակում է իմ նկատմամբ պատվիրված հիբրիդային ճնշումները, բայց դե հասկանում եք, որ ազդեցություն չի կարող թողնել: Ամենայն հարգանքով այդ կառույցի նկատմամբ՝ որպես երկրի անվտանգային համակարգի, այնուամենայնիվ, իրենք շատ սխալ ուղղության վրա են. հեռախոսը պահում են՝ փորձ անելով հասկացնել, որ իրենք ամեն ինչ կարող են: Թեպետ, երբ հեռախոսը առգրավում էին վկայից, ինչը օրենքի բացահայտ խախտում էր, տվյալ դեպքում քննիչը՝ Գևորգ Խալաթյանը, խոստացավ երեք օր հետո հեռախոսը վերադարձնել: Հուլիսի 29-ից անցել է գրեթե 3 ամիս, բայց այդ տղամարդավարի խոսքը դեռ կյանքի չի կոչվել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
Նա ընդգծեց՝ նախ պետք է հանրության միտքը փոխվի. «Ես ասացի արդեն, որ միջավայրը բերեց էս մարդուն, ես անունն էլ չեմ ուզում տալ, և նրա լկտի խմբին, որովհետև աներևակայելի բաներ են անում: Հայաստանում սովի մատնված արցախցիներ կան, իսկ սրանք մտածում են՝ էլ ինչպե՞ս բարձրացնեն իրենց պարգևավճարները: Գիտե՞ք՝ լկտիության մեջ անգամ պետք է տրամաբանություն լինի: Եթե մարդու վարքը պատճառաբանված չէ, մարդը խելագար է կամ օտարերկրյա գործակալ, որ հետևողականորեն անում է հակապետական, հակաազգային, հակահայ գործունեություն»:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Ի սկզբանե ասեմ, որ քովիդ ախտորոշելու համար ԿՏ-ն չի համարվում ոսկե ստանդարտ: Ամբողջ աշխարհում ՊՇՌ թեստավորումն է համարվում տվյալ վարակը հաստատող, կամ հերքող, իսկ ԿՏ-ով հաստատվում են քովիդի բարդությունները: Համակարգչային շերտագրմամբ բոլոր վիրուսային թոքաբորբերն ընթանում են նույնանման:
Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանին պատկանող «Ալիք-Մեդիան» հոկտեմբերի 22-ին գրել է այն մասին, որ նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու։
ԵՊՀ դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանի կարծիքով՝ ՀՀ իշխանությունների կողմից ՄԻՊ Արման Թաթոյանի դեմ կազմակերպված արշավը պայմանավորված է նրանով, որ վերջին 3 տարվա ընթացքում ՄԻՊ-ը միակ կառույցն է, որը վարում է հայանպաստ քաղաքականություն, ազգային շահերն է պաշտպանում:
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օրերս իր հարցազրույցներից մեկում, անդրադառնալով հայ-թուրքական հնարավոր հարաբերությունների հաստատմանը, նշել էր՝ թեև Թուրքիայի նպատակների մասին չի կարող խոսել, սակայն, քանի որ Փաշինյանի իշխանությունը ստացել է խաղաղության դարաշրջան բացելու մանդատ, իրենք գնում են Թուրքիայի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունների հաստատման ճանապարհով։
Կառավարության նիստում Փաշինյանի առաջարկով որոշում ընդունվեց իրականացնել մի ծրագիր, որով գյուղացիներին առաջարկվում է տնամերձներից, այգիներից կտրել բոլոր նախկին ծառերը, դրանք հաստատ սերտիֆիկացված չեն: Փոխարենը՝ կառավարությունը գյուղացիներին խոստանում է սերտիֆիկացված տնկիներ:
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերն օրերս Մոսկվայում հերթական՝ 8-րդ աշխատանքային քննարկումն են անցկացրել, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության, նվիրված էր տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հարցին։
ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանի կարծիքով՝ ունենալով Ադրբեջանի պես հարևան՝ հայկական կողմը պետք է պատրաստ լիներ նրան, որ գերիները չեն վերադարձվելու, և զինանոցում հակազդելու գործիքներ պետք էր ունենալ:
«Ադրբեջանը միայնակ չի կատարում այս գործողությունները, և Քաշաթաղում մինչև զորավարժությունները սկսելը առաջին անգամ այդ շրջանում Թուրքիայի հետ համատեղ իրականացրին զորավարժանքներ, որի ժամանակ ինքս էլ հայտարարեցի, որ դրանց հետևելու են զորավարժություններ, այնպես որ, այս զորավարժությունները սպասելի էին: Զորավարժությունները հիմնականում ուղղված են ոչ թե ՀՀ-ի, այլ Իրանի դեմ, որովհետև Ադրբեջանը հայտարարել էր, որ Արցախի տարածք են մտնում իրանական պետհամարանիշներով բեռնատարներ, ինչն անթույլատրելի է, և փորձ է կատարվում Իրանի նկատմամբ սադրանքների դիմել»։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքագետ Հրանտ Միքայելյանը պատերազմում պարտված բանակի համար հաջորդ տարվա բյուջեով նախատեսված ընդամենը 10.8 տոկոսի ավելացումն ամենևին էլ աճ չհամարեց, քանի որ, ըստ նրա, նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա համեմատ՝ 2021 թվականի սեպտեմբերին արդեն ունենք 8.9 տոկոս գնաճ, ինչը նշանակում է, որ մենք գործ ունենք ընդամենը սովորական ինդեքսավորման հետ, և ոչ թե՝ բյուջեով նախատեսված ֆինանսավորման աճի։
Թևան Պողոսյանի խոսքով՝ Ադրբեջանը հստակ նպատակ է դրել իր առաջ և գնում է այդ նպատակի իրականացմանը. «Մեր հարցն է մնում, թե մենք ոնց ենք դրան վերաբերվում, սկսած նրանից, թե ինչպես ենք քաղաքական ձևակերպում տալիս՝ որտե՞ղ է Ադրբեջանը զորավարժություններ անում, արդյո՞ք նշվում է՝ Արցախի Հանրապետության Բերձորի տարածաշրջան, որը օկուպացված է Ադրբեջանի զորքերի կողմից: Եթե այդպես ենք մեր մտահոգությունները հայտնելու, դա կլինի ճիշտ մոտեցում ապագայի համար, նաև՝ իրավական ձևակերպման շրջանակներում»:
«Եթե մենք հետաքրքրված լինեինք մեր աթոռները պահելով՝ մենք առաջ չէինք տանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգը՝ չիմանալով՝ անցնելո՞ւ ենք հաջորդ խորհրդարանում, թե՞ ոչ։ Դա բխում էր պետականության շահից»։
«Բաքվում և Բաքվին սատարող կենտրոններում շատ լավ հասկանում են, որ Նիկոլի իշխանությունը երերուն է, և եթե ոչ այսօր, ապա վաղը դառնալու է անփառունակ թերթված էջ՝ հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ: Եվ այս իշխանության հեռացումից հետո բոլոր այն սխեմաները, որոնք գծվել են Լոնդոն-Անկարա կոալիցիայի ինտելեկտուալ կենտրոններում, ուղղակի դառնալու են անպիտան, անգործուն մի բան, և իրենք շտապում են»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
168 T-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղտեխնոլոգ, վերլուծաբան Կարեն Քոչարյանը Գորիսում և Գյումրիում իշխանության պարտությունը պայմանավորեց՝ ինչպես ընդդիմության որդեգրած ճիշտ մարտավարությամբ, այնպես էլ՝ իշխանության ղեկավարի տված և չկատարած խոստումների շարքով։
Երևանյան սուպերմարկետներում կարտոֆիլի մեկ կիլոգրամի գինը 330-550 դրամի է հասնում։ Որոշ բանջարեղենային խանութներում այն տատանվում է 280-300 դրամի սահմաններում։ Նախորդ տարվա այս ամիսներին կարտոֆիլի մեկ կիլոգրամի արժեքը տատանվում էր մինչև 150 դրամի սահմաններում։
«Ադրբեջանի հետ խաղաղության գնալը նշանակում է՝ ստորագրել հայ ազգի ինքնասպանության փաստաթուղթը, Փաշինյանը դա է անելու, թեև մտածում է, թե գուցե դա էլ մարսի»,- ասաց Գևորգյանը՝ շեշտելով, որ իշխանությունն ընդամենը զբաղված է ժամանակ ձգելով, որպեսզի վերջնականապես ստորագրի մի խաղաղության պայմանագիր, որի արդյունքում բավարարելու է Ալիևի դրած պահանջը՝ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Այո, իշխանությունները բավական սահուն իրականացնում են այն ծրագիրը, որն ունեն, և ընդդիմության գործն է՝ համազգային դիմադրություն կազմակերպել և ցույց տալ, որ ազգի նշանակալից մասի համար անթույլատրելի է նման քաղաքականությունը: Հարցն այնպիսին է, որ պետք է փորձել այնքան, մինչև հաջողենք»:
Դիտարկմանը, եթե իշխանությունը հայկական շահը չի կարողանում ներկայացնել, այդ դեպքում ի՞նչ է անում ընդդիմությունը՝ ի նպաստ հայկական շահի, Արա Վարդանյանն արձագանքեց՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ ընդդիմությունը գործ ունի մի իշխանության հետ, որը գնում է տոտալ վարչական ռեսուրսի կիրառմամբ իր իշխանությունն ամրապնդելու ճանապարհով՝ որպես գործիք օգտագործելով քրեական գործերի հարուցումը ընդդիմադիրների նկատմամբ։
«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանի համար ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետևողական աշխատանք է տարվում՝ հասնելու որոշակի ձևակերպումային փոփոխությունների:
2022 թվականի բյուջեի նախագծով նախատեսված 7 % տնտեսական աճն իրատեսական չէ, իսկ քանի որ այս Կառավարությունն ինձ ու ՀՀ բնակչությանը խաբել է բազմիցս, ուստի հերթական խաբկանքին չեմ ուզում տրվել և չեմ ցանկանում նման մեղավորությունն ինձ վրա վերցնել ու բացատրել, թե այդ 7 % տնտեսական աճն իրենք ինչպես են պատկերացնում։
«Ալենն այն բացառիկներից էր, որը կարողացել էր ընդունվել Բոստոնի համալսարան՝ երկու մագիստրոսական կոչմամբ՝ կրթության կառավարում և սոցիալական աշխատանք: Կամավորությունը, դիմացինին օգտակար լինելու հատկությունը նրա արյան յուրաքանչյուր բջիջում էր: Ունենալով նման բացառիկ, վաստակած շանս՝ պատվախնդիր ձևով չծառայել հայոց բանակում, ունենալ պետության կողմից տրամադրված այդ բացառիկ իրավունքը, նա կայացրեց իր որոշումը՝ պարտքը հանձնել հայրենիքի և ազգի առջև:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով մոսկովյան հանդիպումներին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը նշեց, որ այս բանակցություններն իրենց հերթին ցույց են տալիս, որ մենք գործ ունենք Հարավային Կովկասում նոր վերաձևավորումների հետ, քանի որ պատերազմից հետո այս տարածաշրջանում փոխվել են ոչ միայն ուժերի հավասարակշռությունը, այլ նաև հիմնական դերակատարները։
Արմինե Ադիբեկյանի խոսքով՝ Ալիևի և Փաշինյանի հայտարարած խաղաղությունը բացարձակապես նույնը չէ. «Ես չեմ պատկերացնում՝ ինչի մասին է խոսում Փաշինյանը՝ խաղաղություն բառը նշելով, իսկ Ալիևը խաղաղությունը պատկերացնում է մի պարագայում, երբ տարածաշրջանում չի լինի ոչ մի հայ, կամ կմնա հայկական փոքր համայնք, որ աշխարհին ցույց տա՝ տեսեք՝ մենք նրանց չենք սպանում: Սա է Ալիևի խաղաղության պատկերացումը: Թե Փաշինյանը ինչ նկատի ունի, կամ որքանով է դա ընդունելի Փաշինյանի համար, ես չեմ կարող ասել, բայց հաշվի առնելով Փաշինյանի մտաունակությունները և ռազմավարական հեռատեսությունը, ես հասկանում եմ, որ տարածաշրջանում ունենալու ենք Իլհամ Ալիևի խաղաղությունը»:
Կառավարությունն ընդունել է 2022 թվականի բյուջեի նախագիծը, որում կանխատեսված է ՀՆԱ-ի 7 տոկոս տնտեսական աճ, թեև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պաշտոնը ստանձնելուց առ այսօր, շարունակ պնդում է, որ ունենալու ենք երկնիշ տնտեսական աճ։
Բժիշկ-թերապևտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա»-ի նախագահ Լամարա Մանուկյանի կարծիքով՝ գրագետ, ճիշտ, թափանցիկ և անկեղծ տեղեկատվությունն ավելի մեծ գործ կարող է անել, որպեսզի մարդիկ որոշեն պատվաստվել, քան՝ պարտադրանքը:
Կառավարության՝ հոկտեմբերի 7-ի նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն իր զայրույթն ու դժգոհությունն էր հայտնել պատվաստման թվերի ցուցանիշների առնչությամբ և ընդգծել, որ պետական կառավարման համակարգում պետք է չլինի չպատվաստված մարդ։
«Իմ պատկերացմամբ՝ այս օրենքն ուղղակի գլխացավանք է դարձել այն ստեղծողների համար, որովհետև մի կողմից՝ այն առաջացնում է լրացուցիչ բացասական էներգիա քաղաքական իշխանության նկատմամբ, և մյուս կողմից՝ շատ դժվար է այն կիրառելը»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով իշխանությունների կողմից նախաձեռնված ու ընդունված՝ ծանր վիրավորանքը քրեականացնող հոդվածի կիրառությանը: