Փլատակներ փնտրեք ձեր նախընտրական ծրագրերում, անվտանգության հայեցակարգում, փուչիկ գաղափարներում․ Տիգրան Աբրահամյան

Թե բա՝ «ձեր բանակ կոչված փլատակը»: Փլատակը ձեր ուղեղներում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Փլատակներ փնտրեք ձեր նախընտրական ծրագրերում, անվտանգության հայեցակարգում, փուչիկ գաղափարներում։

Փլատակները ձեր մտքերում են, ձեր գաղափարներում, ձեր սրտերում։

Փլատակը ձեր համակարգն է, ձեր ինստիտուտները, ձեր բերած բարքերն ու կանոնները։

Ի դեպ, այդպես էլ չասացիք՝ Ջերմուկի «սովածացած ադրբեջանցիներն» ի՞նչ եղան։ Վերջը կերակրեցի՞ք, դզեցի՞ք-փչեցի՞ք, կարող է՞ վաղվա զորահանդեսին էլ մասնակցեն։

Ի՞նչ իմանանք։ ՀՀ ինքնիշխան տարածքում են՝ զինված։ Ադրբեջանին արդեն ընկեր-բարեկամ եք հռչակում, անվտանգության երաշխավորի կարգավիճակ տալիս։ Ձեզանից ամեն ինչ սպասելի է՝ ամենասարսափելին։

ՀԳ. Երևի անիմաստ է հարցնել` տեսնես ի՞նչ են մտածում «փլատակներում» ծառայած այն սպաները, հրամանատարները, ովքեր ժամանակին մարտական գերազանց ուղի են անցել, սակայն շարունակում են «պատիվ առնել» զինծառայությունը առաքելությունից շարքային աշխատատեղի վերածածներին»,-գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031