Բաժիններ՝

Կարեն Խաչանովը հաղթահարեց «Ռոլան Գարոս»-ի 2-րդ փուլի արգելքը

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը «Ռոլան Գարոս»-ի 1/16 եզրափակչում է:

Փարիզում ընթացող «Մեծ սաղավարտի» հերթական մրցաշարի` «Ռոլան Գարոս»-ի տղամարդկանց մենախաղի 2-րդ շրջանում Կարեն Խաչանովը մրցեց Արգենտինայի ներկայացուցիչ Մարկո Տրունգելիտիի հետ: Մոտ 4 ժամ ձգված մրցախաղում` Խաչանովը հաղթեց 4 սեթերից հետո` 7:6, 5:7, 6:1, 7:6 հաշվով:

«Ռոլան Գարոս»-ն այս տարի անցկացվում է մայիս 18-ից հունիսի 7-ը: Կանանց մենախաղի եզրափակիչը կկայանա հունիսի  6-ին, իսկ տղամարդկանցը՝ հունիսի 7-ին: 2026-ի մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը ռեկորդային է՝ մոտ 61.7 միլիոն եվրո։ Մենախաղի հաղթողները կստանան 2.8 միլիոն եվրո:  Մրցաշարի գործող չեմպիոնը տղամարդկանց մենախաղում իսպանացի Կառլոս Ալկարասն է, իսկ կանանցը` ԱՄՆ ներկայացուցիչ Կորի Գաուֆը:  «Ռոլան Գարոս»-ը միակ մրցաշարն է, որն անցկացվում է կավե կորտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031